Ա՞զգ, թե՞ ամբոխ…

0
14
  Բարեգործությունն ու բարեսիրությունը դարձրել ենք առևտուր, ուղղակի <<սպեկուլյացիա>>: Մենք բարությունն ու հավատքը թատրոն ենք դարձրել: Մինչդեռ բարեսիրությունը խոնարհություն է: Մենք ժողովրդի ողնաշարը ջարդեցինք ու սովորեցրինք չամաչել մուրացկան լինելուց: Մենք կորցրել ենք ամաչելու հատկությունը: Ամոթ չէ՞, որ ես գողանում եմ, ամոթ չէ՞, որ կուշտ ուտում եմ, իսկ կողքինիս երեխան սովալլուկ է: Չի կարելի կուշտ աչքերով նայել աշխարհին

    Մտավորականներին անտեսելն ամենավտանգավոր բանն է, որ անում ենք: Ստեղծում ենք խուճապի զգացողություն` վա՛տ է, վա՛տ է, անվերջ սա ենք լսում: Մամուլը կատակլիզմների ուրվականը կախել է ժողովրդի գլխին: Մարդկանց շեղում ենք հոգևոր արժեքներից, նրանք էլ փախչում են երկրից: Արտագաղթի պատճառը միայն սոցիալական խնդիրները չեն: Նաև մամուլից է կախված, թե մենք որպես ա՞զգ պետք է ապրենք այս երկրում, թե՞ ամբոխ
SHARE