Ազգային գործոն

0
0

Ողջ աշխարհում այսօր ապրում է 10 մլն հայ: Արտագաղթն սկիզբ է առել դեռ վաղ ժամանակներից: Մարդիկ հեռացել են իրենց հայրենիքից տեղի ունեցող պատերազմների, հեղափոխությունների, քաղաքական, կրոնական հալածանքների և այլ պատճառներով, հայ ժողովրդի պատմությանը հայտնի հայրենիքից զանգվածային արտագաղթի ևս մեկ` զուտ ազգային գործոնով պայմանավորված: 20-րդ դարասկզբին նմանատիպ գործոններով էր հիմնականում պայմանավորված հայկական աշխարհասփյուռ գաղթօջախների ձևավորումը: Անկախ Հայաստանից մարդիկ հեռանում են իրավահավասարության բացակայության, մշակութային դեգրադացիայի, ուժն է ծնում իրավունք սկզբունքի առաջացրած անպատժելիության պատճառով: Մարդիկ հաճախ հեռանում են` պարզապես հոգեպես չդիմանալով Հայաստանում տիրող ամենաթողությանը, անտարբերությանը, սոցիալական բևեռացմանը: Արտագաղթի պատճառների հիմքում նաև պետական համակարգի թերացումն է, կառավարման, տնտեսման անարդյունավետ մեթոդները:

SHARE