Ազնիվ ու նրբանկատ լինենք

0
14
 Նախագահ Սերժ Սարգսյանն արտասահմանյան իր այցերի ժամանակ տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին հանդիպելիս կոչ է անում ներդրումներ կատարել Հայաստանում` խոստանալով ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները: Ոմանք իսկապես հետևում են նախագահի կոչին: Մեկ անգամ չէ, սակայն, որ լսել ենք այն սփյուռքահայերի դժգոհությունները, ովքեր Հայաստանում ներդրումներ են կատարել ու տանուլ տվել` հիմնականում հարկային համակարգի, պետական տարբեր օղակների զանազան ճնշումների, ինչպես և գործընկերային ճարպիկ մարդկանց խարդավանքների պատճառով: Առանձին ցավով ու մտահոգությամբ պետք է անդրադառնանք արտերկրի մեր հայրենակիցների հետ կատարվող նման փաստերին. նախ` որովհետև որքան էլ բիզնես շահերը տեղ ունենան, սփյուռքահայերին Հայաստան բերող ոչ պակաս կարևոր հանգամանք է նաև հայրենիքին օգտակար լինելու մղումը: Հիշենք, թե նրանցից շատերը որքան գումարներ են նվիրաբերել հայրենիքի այս կամ այն կարիքի համար: Եվ մտածենք նաև, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե նրանք հիասթափված վերադառնան իրենց համայնքներ…
SHARE