Աղքատները` Աստծուն,

0
15
հարուստները` փողին…


   <<Գելափ>> միջազգային կազմակերպությունը հետաքրքրական թվեր է հրապարակել <<Կրոնի և աթեիզմի ինդեքսում>>: Ըստ այդմ, պարզվել է, որ աղքատներն ավելի կրոնապաշտ են, քան հարուստները: Ցածր եկամտով մարդիկ 17 տոկոսով ավելի կրոնապաշտ են, քան բարձր եկամուտ ունեցողները: Հարցումների համաձայն, Գանայից ու Նիգերիայից հետո Հայաստանն է, ուր իրեն հավատացյալ է համարում բնակչության 92 տոկոսը: Աղանդավորության այսօրվա հաղթահանդեսի պարագայում 92 տոկոս հավատացյալ ժողովուրդ ունենալն իրոք գոհացուցիչ է: Եթե ճշտվի նաև, որ հավատացյալները Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են, ապա իսկապես ուրախանալու հիմքեր ունենք:
   Հարուստները փաստորեն ավելի քիչ են հավատում Աստծուն: Ենթադրել կարելի էր, իհարկե, քանի որ այս մարդկանց երկրպագության առարկան փողն է, որի դեմ ու որի համար չոքած ապրում են իրենց ամբողջ կյանքում:
    Աղքատների հավատն ավելի ընդունելի է, մատաղը` նույնպես…
SHARE