Աղքատ ժողովուրդ… հարուստ ծառաներ

0
9
Դիտանկյուն

  Զարմանալի ազգ ու ժողովուրդ ենք: Որքան աղքատ ենք, նույնքան էլ` հարուստ: Հետաքրքիր է, մեր աղքատ ժողովրդին որտեղից այդքան հարուստ ծառաներ: Տեղից վեր կացողն իրեն ժողովրդի ծառա է հռչակում: Այդքան շատ ծառաներ, բայց, միևնույն է, ժողովրդի վիճակը ոչ մի կերպ չի լավանում… Մեր խորհրդարանում քսան պաշտոնական դոլարային միլիոնատեր կա: Հասկանալի է, որ այնտեղ նստած միլիոնատերերը պատկերացում անգամ չունեն, թե ինչպես են ապրում մեր ուսուցիչները, գյուղացիները, աշխատավորները: Այսինքն, նրանք խորհրդարան գնացել են ոչ նրա համար, որ պաշտպանեն այդ գոյատևողների շահերը: Նրանք` հարուստները, իրենց և իրենց բիզնեսը պաշտպանելու խնդիր ունեն…
SHARE