Ամենաիմաստուն առակն ընկերների մասին

0
36

Խրատանի

Մի անգամ մի երիտասարդ որոշեց ամուսնանալ: Մեկ շաբաթ նա վազվզում էր` պատրաստվելով հարսանիքին: Մի երեկո նա դիմեց հորը.

-Հայրիկ, ես մի խնդրանք ունեմ քեզ: Ես չեմ հասցնում ամեն ինչ մենակ անել, դրա համար խնդրում եմ, ահա քեզ իմ ընկերների ցուցակը: Զանգահարիր նրանց և հրավիրիր իմ հարսանիքին:

-Շատ լավ, տղաս,- պատասխանեց հայրը:

Հարսանիքի օրը տղան մոտեցավ հորը և սկսեց զայրանալ.

-Հայրիկ, չէ՞ որ ես խնդրեցի զանգահարել իմ բոլոր ընկերներին:

-Ես այդպես էլ արել եմ:

-Բայց ցուցակում 50 մարդ կար, իսկ ես տեսնում եմ նրանցից միայն մեկին:

-Տղա՛ս, ես զանգահարել եմ բոլորին, բոլոր հիսունին: Նրանցից յուրաքանչյուրին ես ասացի, որ զանգահարում եմ քո խնդրանքով, որ դու հիմա պրոբլեմներ ունես և քեզ պետք է ընկերներիդ օգնությունը, և խնդրեցի նրանց բոլորին` գալ այս վայրը, այս ժամանակ: Այնպես որ, մի՛ վշտացիր, տղա՛ս: Բոլոր քո ընկերները հիմա այստեղ են…

SHARE