Ամեն ինչ դեռ կորած չէ…

0
10
Դիտանկյուն

  Սոցիալական բևեռացման, սոցիալական սթրեսի պայմաններն ակնհայտ են մեզանում և համատարծ են: Հայ ժողովուրդն այսօր պատմության բարդ ժամանակաշրջաններից մեկն է անցնում… Բայց չպետք է ամեն ինչ մռայլ գույներով տեսնել, որովհետև իրականում ամեն ինչ սևով պատված չէ, օրհասական չէ: Այսօր ամբողջ աշխարհի համար է ծանր ժամանակաշրջան, համաշխարհային այնպիսի գործընթացներ են տեղի ունենում, որոնք չեն կարող բացասաբար չանդրադառնալ ողջ մարդկության վրա: Եվ այդ միջավայրում մեր փոքր հայրենիքը, որը մի շարք պետությունների շահերի կիզակետում է, չէր կարող խուսափել լուրջ խնդիրներից:
  Դրանց դիմակայելու, ինքնապահպանման, էլ չենք ասում` զարգացման հարցեր լուծելու համար շատ կարևոր է մեր ներքին ազգային հոգեվիճակի կայունությունը, այսինքն` մեր պետության ներսում եղած ներդաշնակության պահպանումը: Քանի դեռ այդ ներդաշնակությունը չկա, մենք ներքուստ թույլ կլինենք և դժվար կդիմակայենք արտաքին մարտահրավերներին: Շատ ցանկալի է, որ մեր ներքին հարցերն այնպիսի խելամիտ, շրջահայաց լուծումներ գտնեն, որ հայը Հայաստանում իրեն հարգված զգա, ապրի արժանապատիվ կյանքով և կառավարության ուշադրության կենտրոնում լինելու զգացողություն ունենա: Այդ դեպքում մարդիկ այսքան չեն դժգոհի, չեն հեռանա երկրից, ատելության մթնոլորտն այսքան ուժեղ արտահայտված չի լինի…
SHARE