Այսպես էլ ապրում ենք…

0
13

      Պատերազմ տեսած ու ծանր դժվարությունների դիմակայած մեր ժողովուրդն այսօր անտարբեր ու խեղճացած է, լռում է ու կուլ տալիս բազում, անհամար  անարդարությունները: Ոգի՞ն է կոտրվել… Հաղթանակն Աստծուց է: Եթե մեր ժողովուրդն ուժեղ է, ապա ինչո՞ւ չի կարողանում հաղթել ու ապրել: Պարզապես, երբ իրար սիրում էինք, հաղթանակը տրվում էր, հիմա միմյանց չենք սիրում, դրա համար էլ… ցեխի մեջ ենք: Խեղճ ենք, որովհետև իրար ատում ենք, իրար չենք օգնում: Ասել, թե փոխվել ենք, սխալ կլինի: Չենք փոխվել, ժամանակին հավատում էինք մեր արածին ու ասածին, իսկ հետո մեզ … գնեցին, մեկին` փողով, մեկին` ոգևորելով… Իրար չենք կարողանում հիմա ներել, ինչն ահավոր է: Եթե չես կարողանում ներել, ապա չես կարող ընկերություն անել և ոչ էլ մարդ ես: Իսկ երբ իշխանությունը չի կարողանում ներել, ապա դա ավելի ահավոր է: Իշխանության մեղքը հազարապատկվում է, քանի որ ողջ ազգի պատասխանատվությունն իր վրա է, և, հետևաբար, իր պատիժն ավելի մեծ է լինելու…
SHARE