Այսօր Ընկերների միջազգային տոնն է

0
45
  Այսօր աշխարհը տոնում է Ընկերների միջազգային օրը: Օրվա նպատակն է, անկախ կյանքի դժվարություններից ու տարաբնույթ խոչընդոտներից, հիշեցնել ընկերներին, թե որքան կարևոր են նրանք մեզ համար:
 Ընկերների օրը նշելու ավանդույթը գալիս է Միացյալ Նահանգներից, որտեղ 1935թ.-ին Կոնգրեսն օգոստոսի առաջին կիրակին հռչակեց Բարեկամության ազգային օր: Այստեղից էլ սկիզբ առավ Ընկերների` ոչ պաշտոնական միջազգային օրը, որը նշվում է ամեն տարի հունիսի 9-ին:
    Տարիների ընթացքում տոնը մեծ հեղինակություն է ձեռք բերել, և այսօր այն նշվում է բազմաթիվ երկրներում: Այդ օրը պետք է անցկացնել ընկերների հետ: Որոշ երկրներում այս օրն ընդունված է միմյանց տալ նվերներ, ծաղիկներ, բացիկներ: Իսկ ընկերությունը, որպես արժեք` խոր փիլիսոփայական իմաստ ունի: <<Ընկեր>> պարբերաթերթի համար էլ ավելի խորհրդանշական է այս տոնը: Շնորհավորում ենք մեր բոլոր Ընկերներին, ասում հպարտ ենք, որ դուք կաք: Ցանկանում ենք, որ Ձեզ պես ընկերության իրական արժեքը գնահատող անձիք շատանան մեր երկրում, քանզի ընկերությունն է նաև կյանքի շարժիչ ուժը:
    Կցանկանանք, որ Հայաստանում այս տոնին ավելի մեծ կարևորություն տրվի և այն դառնա համազգային` հանդիսանալով ևս մի արժեքավոր գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու գեղեցիկ առիթ: Հավատացնում ենք <<Ընկեր>> պարբերաթերթը ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի նպաստի այդ նպատակի իրագործմանը:
SHARE