Անկողմնակալ ու հոգատար վերաբերմունք 

0
27

Որը համայնքում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի կարևոր գրավականներից է

Վճռականություն

   -Ընկերություն անելու համար,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում անկեղծացավ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը,- պաշտոնն ինձ համար բնավ էլ կարևոր չէ: Ահա թե ինչու այն ընկերները, ովքեր եղել են մինչև քաղաքապետ ընտրվելս, այսօր էլ կան, կողքիս են: Դեռ մի բան էլ ավելացել են: Համայնքապետերից շատերի հետ եմ մտերիմ` Ալավերդու, Ապարանի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Ջերմուկի, Վայքի, Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոնի և այլն: Այս ընկերությունը, բացի մարդկային տեսանկյունից, նաև շատ այլ կարևոր գործոնի դեր ունի:11248316386_535f4e2350_b Մասնավորապես` միմյանցից սովորելու, փորձի փոխանակման, մի շարք հարցերում իրար օգտակար լինելու և այլ առումներով: Ընկերության մեջ դավաճանությունն անհանդուրժելի է, և այդ տեսակետից նաև բախտս բերել է: Մանկուց եմ զգացել ընկերության քաղցրությունը, լավ եմ հիշում հորս խոսքերն ու խորհուրդները: Նրա մահվանից հետո էլ կապն ընկերների հետ պահպանվել է, և այսօր էլ այդ ընկերությունը շարունակվում է: Ինչ տեսել եմ, այն էլ սովորել: Ով ընկեր չունի, հենց առաջինն ինքն է դրանում մեղավոր: Ընկերությունը մեծ ջանքեր է պահանջում, զգուշություն, համբերատարություն: Ավելին, ինչպես նորածին երեխայիդ ես վերաբերվում, գրեթե նույն կերպ էլ պետք է ընկերությանը մոտենաս: Դա իմ համոզումն է, և կյանքում այդպես էլ անում եմ: Ընկերությունը ընդհանուր հետաքրքրություն, ընդհանուր գաղափար ու շահեր պետք է ունենա: Ընկերներ ունեմ տարբեր ոլորտներից, հասարակության տարբեր խավերից: Ընկերությունը բնատուր է և ինքնաբերաբար է լինում…
Պարոն Սահակյանի համոզմամբ, համայնքի ղեկավարը, իր հիմնական պարտականություններից զատ, մարդկային, ավելի որոշակի` ծնողական դեր ու խնդիր պետք է կատարի: Առաջացած հարցերին վերաբերվի այնպես, ինչպես ընտանիքում կվերաբերվեր` հոգատար, սրտացավ, մեծավարի: Բնակչի հույսը համայնքապետարանն է, որին դիմում է շատ հարցերով` ակնկալելով մարդկային մոտեցում ու հոգածություն: Ավելի շատ, մեր զրուցակցի խոսքով, դիմում է աշխատանք ունենալու խնդրանքով: Սպիտակցուն ոչ այնքան բարեգործական օգնություն է անհրաժեշտ, որքան աշխատանք, զբաղվածություն: Ահա թե ինչու քաղաքապետարանի ջանքերը նպատակաուղղված են այդ խնդրի փոքրիշատե բավարարմանը, տարբեր ծրագրերի միջոցով աշխատատեղեր հիմնելուն: Այդ ծրագրերը հիմնականում քաղաքաշինության ոլորտին են վերաբերում` բարեկարգում, կանաչապատում և այլն:hraparak
Քաղաքապետարանի աշխատանքի արդյունքում և միջնորդությամբ ջերմոցային տնտեսություն է ստեղծվել, քաղաքում հոգեկան հիվանդություններ ունեցողների համար հիմնվել է բժշկական կենտրոն, որը միակն է Հայաստանում: Այստեղ է տեղափոխվել նորագույն սարքավորումներով ու տեխնոլոգիաներով հագեցած աչքի կլինիկան: <<Հայփոստի>> տարածաշրջանային կենտրոնը Սպիտակում է: Շահագործման է հանձնվել մարզադպրոցի մասնաշենքը:
-Սոցիալական խնդիրները,- շարունակեց քաղաքապետը,- լուծելու ուղղությամբ մենք ուրիշ ճանապարհ ենք ընտրել, այլ քաղաքականություն որդեգրել, որը կոչված է աշխատատեղեր ստեղծելուն: Շահագործվեց Սպիտակի թռչնաֆաբրիկան` 200 աշխատատեղով, ևս 16 աշխատող կերի արտադրամասն ունի: Մանկապարտեզի նոր շենք է կառուցվում և այլն: Այս 8 տարվա ընթացքում աշխատանքների ուղղվածությունը հետևյալն է եղել` եղածը պահպանել, ապա դրա վրա նոր բան ավելացնել: Ընդ որում, դա քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներին է վերաբերում: Մեծ քանակի բուժսարքավորումներ ենք բերել բարեգործական հիմունքներով: Ամեն նոր բան մեզ համար նոր ծախսեր է ավելացնում, պետք է եղածը պահպանենք ու առաջ գնանք:
Այս ամենով հանդերձ, քաղաքում ամենակարևոր ձեռքբերումը, Գագիկ Սահակյանի հավաստիացմամբ, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորումն ու ամրապնդումն է, համայնքի կայուն ու խաղաղ վիճակը: Բնակիչների նկատմամբ հոգատար, անկողմնակալ ու սրտացավ վերաբերմունք կա, որևէ մեկն այդ առումով առավելություն չունի, բոլորը հավասար են:
Փոխքաղաքապետ Վարդան Սահակյանը նշեց, որ Գագիկ Սահակյանի պաշտոնավարմամբ ոչ միայն քաղաքապետարանի աշխատաոճում փոփոխություն եղավ, այլև մեծապես շահեց քաղաքն ամբողջությամբ` թե՛ մաքրության, թե՛ լուսավորության և թե՛ մնացած բնագավառներում: Դրական տեղաշարժն, առհասարակ, ակնհայտ է, իրականացվող աշխատանքները հուսադրող ու խոստումնալից են: Աշխատակազմը համալրվել է երիտասարդ ու բանիմաց կադրերով: Ընկերության հիման վրա ստեղծված ցանկացած հարաբերություն միայն լավ ու արդյունավետ փոխգործակցություն է ապահովում: Ընկերներով ավելի լավ ես աշխատում, ավելի մեծ արդյունքի հասնում: Վարդան Սահակյանի խոսքով, իրենց քաղաքապետի աշխատաոճում գնահատելին ազնվությունն է: Եթե մարդն ազնիվ է ու արդարամիտ, ապա այդպիսի ղեկավար էլ կլինի իր բնակչի համար:
Սպիտակում նախընտրական մթնոլորտը խաղաղ է: Ըստ Գագիկ Սահակյանի, կեղծ խոստումներով ընտրության չեն գնում, առաջնայինը գործն է, ազնիվ ու անկեղծ մղումը: Առիթից օգտվելով, թերթի միջոցով ընկերներին առողջություն ու հաջողություն կամեցավ, բարի ու առաքինի գործերը միասնական, համախմբված առաջ տանելու կամք, վճռականություն ցանկացավ…