Անհեռատեսություն

0
7
     Ավելորդ չէ, կարծում ենք, թերթի էջերում մեկ անգամ ևս բարձրաձայնել, որ առանց ամուր ու ապահով սահմանի վտանգված է երկրի անվտանգությունը, հետևաբար և` նրա հուսալի ապագան: Իսկ սահման ասածը սահմանամերձ բնակավայրն է, գյուղը, այնտեղ ապրող մարդը, գյուղացին: Ցավով պիտի նշենք, որ հարևան Ադրբեջանն իր սահմանամերձ գյուղերի համար ապրելու` կենցաղային լավ պայմաններ է ստեղծում, դրանց բնակիչներին զանազան արտոնություններ շնորհում: Մինչդեռ մեր սահմանագոտու բնակիչներն ապրում են անհամար հոգսերի բեռան տակ կքած: Մի՞թե մեր իշխանությունները չեն գիտակցում, որ հայրենիքի սահմանը պաշտպանող զինվորի թիկունքը սահմանամերձ գյուղում բնակվող հայ մարդն է, շինականը:  Եթե տեղի գյուղացին էլ ստիպված լինի արտագաղթել, ապա վերջնարդյունքում մենք ի՞նչ կունենանք…
SHARE