Անհույս, անապագա…

0
21

    Այսօր մենք ապրում ենք տնտեսական ու սոցիալական այնպիսի հարաբերություններում, որոնք, թերևս, կարելի է բնութագրել հետևյալ կերպ` ոչինչ արժեք չունի, բայց ամեն ինչ գին ունի… Դրա առաջին ու տպավորիչ  օրինակը ցույց տվեցին նրանք, ովքեր, ազգային հարստությունը վաճառքի հանելով ու հարստանալով, դարձան վերնախավ և այդ նույն առքուվաճառքի հոգեբանությամբ էլ շարունակեցին երկիր կառավարել: Այնպես, որ առաջնահերթությունը տալով իրենց գրպանի պարունակությանը և այդ պարունակության զոհասեղանին դնելով բոլոր արժեքները, մեծամասնությանը զրկեցին կենսական տարածքից: Հետևանքն ակնառու է` մարդիկ այսօր սեփական երկրում ապագա չեն տեսնում: Չեն տեսնում, որովհետև այս իրավիճակում այդ ապագան իսկապես և ցավալիորեն չկա, ոչ ևս է: Ահա թե ինչու հասարակության 35-40 տոկոսը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում լքել երկիրը…
SHARE