Անհրաժեշտ նկատառում

0
19
Ահազանգ

  Տեղամասերում մարդկանց հետ հանդիպում-զրույցների ընթացքում մտահոգություններ լսեցինք այն առնչությամբ, որ տեղերում հաճախակի են էլեկտրաէներգիայի և գազի անջատումները, ինչի հետևանքով թե՛ աշխատանքների ընթացքն է խոչընդոտվում, թե՛ ծխախոտահումքի որակը տուժում: Ճիշտ է, նման դեպքերում օգնության են գալիս սնուցման այլընտրանքային աղբյուրները, բայց, համենայնդեպս, տվյալ անցանկալի երևույթի բացասական ազդեցությունը զգացնել է տալիս: Ծխախոտագործների խնդրանքով այս ահազանգը բարձրացնելով մեր թերթի էջերում, ակնկալում ենք տվյալ ոլորտների պատասխանատուների համարժեք ուշադրությունն ու վերաբերմունքը…
SHARE