Անպատասխանատվություն

0
16

Դիտանկյուն

 

Բազմացել է երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգվածների թիվը: Հիմա բոլորը, կարծես, գիտեն ինչ անել, ինչպես անել, որպեսզի երկիրը զարգանա, տնտեսությունը բարգավաճի, պետությունն ավելի պաշտպանված լինի, արտագաղթը կանգ առնի, ժողովրդավարությունը տիրապետի բոլոր մակարդակներում և այլն: Սակայն քաղաքական ուժերից ոչ մեկը չի կարողանում անկեղծ խոսել ժողովրդի հետ, խոստովանել, բացատրել նրան, թե ո՞ր հարցերում է ինքը ձախողել, որո՞նք են եղել պատճառները և, եթե հավելյալ ձայներ ու մանդատներ ստանա, ինչպես է սրբագրել-լուծելու դրանք:

Քաղաքական անպատասխանատվությունը Հայաստանում ոչ մի ժամանակ այսքան ցայտուն չի եղել, ընտրողների առաջ հաշվետու չլինելը երբեք այսքան չի շեշտվել: Մարդկանց կյանքի պայմանները, երկրի ընդհանուր վիճակը մնացել են նույնը, իսկ դրա համար պատասխան տվող չկա… Մարդիկ գիտեն, որ այս ամբողջ ընտրություն կոչվածը քաղաքական ուժերի միջև գործարք է, իսկ գործարքի հիմքը` փոխադարձ շահը: ժողովրդի հե՛րն էլ անիծած…

 

 

SHARE