Անտեղյակ, անտարբեր…

0
32

Տպավորություն է, որ կառավարությունում նրանք, ովքեր որոշումներ են կայացնում և օրինագծեր մշակում, վարդագույն ակնոցով են նայում մեր երկրին, ժողովրդի վիճակին: Տեղյակ չեն, թե իրականում հասարակությունն ինչ հնարքներ բանեցնելով է ապրում: Այնտեղ կարծում են, թե ամեն անգամ մի քիչ սեղմելով գործարարի կամ հասարակ սպառողի դրամապանակը, նրան առանձնապես նեղություն չեն տա:

Ցավոք, պետական չինովնիկները երբեք չեն փորձել պարզել այդ դրամապանակի իրական ծավալը: Ստացվում է, որ օդից օրենքներ են հորինում ու կիրառում` առանց հաշվի առնելու ներքին օղակների վրա դրա ազդեցության հետևանքները: Այսպես երկրի տնտեսությունը չեն առողջացնում, սոցիալական վատթար վիճակը չեն բարելավում, այլ հակառակն է արվում…

SHARE