ԱՇՈՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ

0
49

Հարգելի՛ ընտրող
  Կատարյալ օրենսդրություն ունենալը ցանկացած երկրի ազգային հարստությունն է, որի միջոցով միայն կարող են լուծվել տվյալ երկրի առջև ծառացած բազմաբնույթ խնդիրները: Իսկ եթե երկիրը տնտեսական ծանր վիճակում է գտնվում, այդ խնդիրները երկակի իմաստ են ստանում: Օրենսդիր մարմնի ներկայացուցչի պարտականությունների և իրավունքների մեջ են մտնում նաև օժանդակությունը և մասնակցությունը իր ընտրատարածքի ազգաբնակչությանը հուզող կոնկրետ, հրատապ հարցերի լուծմանը:

Մոտիկից տեղյակ լինելով տարածքի բնակչությանը հուզող հիմնահարցերին և գիտակցելով պատասխանատվության այն ծանր բեռը, որ վերցնում եմ իմ ուսերին, ԱԺ պատգամավոր ընտրվելու դեպքում, համագործակցելով հանրապետական օրենսդիր և գործադիր, տեղական ինքնակառավարման մարմինների հետ` իմ բոլոր ուժերը կներդնեմ մեր տարածաշրջանի բնակչությանը հուզող սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում:

 Սիրելի՛ հայրենակիցներ

 Հայաստանում մեծագույն չարիքն աղքատությունն է: Զրկանքները ծնում են նորանոր չարիքներ: Բազմաթիվ մարդկանց համար կյանքը վերածվել է մի կերպ գոյությունը պահպանելու ամենօրյա գոյամարտի:

 Ոչ մի օգնություն, ոչ մի բարերարություն չի կարող փոխարինել սեփական աշխատանքով իր բարեկեցությունը ստեղծող և արժանապատվությունը պահպանող մարդու արդար վաստակին:

  <<Իմ հաղթանակը ժողովրդի վստահությունն է>>, <<Ես գործի մարդ եմ>>, <<Աշխատանք և աշխատատեղ>>:

Սրանք են Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Աշոտ Ավետիսյանի նախընտրական ծրագրի հիմնադրույթները: Քվեարկե՛ք Աշոտ Ավետիսյանի օգտի
ն, և գալիք հինգ տարիների ընթացքում նա կլինի ձեզ հետ, ձեր կողքին, ձեր հոգսերն ու դժվարությունները կիսողը:

 

 

SHARE