ԱՊԱՐԱՆյան անեկդոտներ

0
46

Հումոր

Ապարանցիք բասկետբոլ են խաղում: Խաղն ավարտվում է 0:0 հաշվով: Խաղից հետո պարզվում է, որ զամբյուղը գնդակից փոքր է եղել:

***

Ապարանում ո՞նց են որոշում հաջորդ, հերթական մահացողին: Գերեզմանում թաղման ծաղկեպսակներից մեկը նետում են, ում վրա ընկավ, նա էլ … մահանալու է:

***

Ապարանցին սեյֆ է առնում, բայց դնում է ոչ թե տանը, այլ շքամուտքի միջանցքում: Հարևանների զարմացական հայացքներին էլ հետևյալ կերպ է պատասխանում` որ գող մտնի տունը, սեյֆը ման գա` չգտնի, բա՜…

***

Ապարանցին վերելակ մտնելով և այնտեղ հայելու մեջ իրեն տեսնելով` մտածում է. <<Էս մարդու դեմքը շատ ծանոթ ա, սրան որտե՞ղ եմ տեսել>>: Հայելու մեջ իրեն ավելի ուշադիր նայելուց ու երկար մտածելուց հետո ինքն իրեն ասում է. <<Հա՜, հիշեցի, սրան էն օրը վարսավիրանոցում եմ տեսել…>>:

***

Ապարանցուն հարցնում են, թե որտեղ ես հանգստանալու: Պատասխանում է` Սիրիայում: Ինչպե՜ս` զարմանում են:

-Էն օրն եմ լսել` էնտեղ արտակա՜րգ իրավիճակ ա…

***

Ապարանցին իր մեքենայով գնում է Սևան: Լճին չհասած, ճանապարհին աչքովն է ընկնում ցուցանակի հետևյալ գրությունը` <<Տանը ձեզ սպասում են>>: Հետ է դառնում, գալիս է տուն…

***

Ապարանցին էշով գնում է: Ճանապարհին առյուծը հարձակվում և ուտում է էշին: Ապարանցին առյուծին հարցնում է.

-Ինչի՞ սկզբից առյուծին կերար:

-Դե, որ քեզ ուտեի, առյուծը հաստատ կփախներ…

***

Ապարանցին էշով գյուղից դուրս է գալիս, ուղտով տուն վերադառնում: Հարևանները հարցնում են, թե ի՞նչ հաշիվ ա, կարող ա էշդ ուղտի հետ ես փոխել:

-Չէ՛,- պատասխանում է ապարանցին,- վթարի եմ ենթարկվել…

SHARE