Ապրել, ոչ թե մսխել…

0
19

  Հիմա հաճախ են ասում, թե արվեստ չկա, գրականություն չկա, նկարչություն չկա, մի խոսքով` չկա՛, չկա՛, չկա՛… Բայց միայն ասելը, բողոքելը կամ դժգոհելը քիչ է, պետք է այդ <<չկա>>-ին հակադրել <<կա>>-ն: Իսկական արվեստը պիտի հակադրել այսօրվա խեղդող իրականության պսևդո-արժեքներին: Ցավոք, այսօրվա արժեքային համակարգը տանում է Մարդու ոչնչացման, ծաղկեցնում է միայն <<ես>>-ը, մնացած բոլոր, իրապես մարդկային կողմերը սպանում է: Այս վիճակից Մարդուն կարող են  դուրս բերել մայն արվեստը, հոգևոր արժեքները…

  Սակայն, դժբախտաբար, հոգևորը մղվել է հետին պլան: Մեր առօրյան լցված է նյութով, մարդը ինչի ասես չի դիմում, որ <<Այֆոն>> ունենա, հիպոթեքով վերցնում է թանկարժեք ավտոմեքենա, որ հետ չմնա մյուսներից: Քրիստոնեական խոսքը` ապրեք այսօրվա օրով, այլ կերպ են հասկանում, ուզում են օրը … մսխել: Այս համապատկերին մշակույթի գործիչները կարող էին օրինակ ծառայել իշխանավորների համար, նրանց փորձել բերել մարդկայինի տիրույթ: Բայց այսօր բոլորովին այլ պատկեր ունենք…

SHARE