Ապրում ենք… ուտելու համար

0
12
 Սոցիոլոգիական հարցումների համաձայն, Հայաստանում 100 ընտանիքից 85-ի եկամուտը գնում է սննդի և կոմունալ ծախսերի վրա, և մոտ 50 տոկոսը միայն սննդի գումար ունի: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, օրական 2 դոլար ունեցողն աղքատ է համարվում, 1 դոլարից պակաս ունեցողները` չքավորներ: Ամերիկայում ընտանիքների 23 տոկոսն աղքատ է: Աշխարհում 2,5 միլիարդ աղքատ կա, որից 1 միլիարդը` չքավոր: Պաշտոնական տվյալներով, մեր ընտանիքների մոտ 37 տոկոսն աղքատ է, որից չքավոր է 7 տոկոսը: Իսկ ոչ պաշտոնական տվյալներով բացարձակ աղքատների թիվը հասնում է 47 տոկոսի, սուբյեկտիվ աղքատները 27 տոկոս են կազմում:
   Աղքատության դեմ, մեր համոզմամբ, պետք է պայքարեն բոլոր պետական կառույցները, դրանց թվում նաև տեղական ինքնակառավարման մարմինները: Եկեղեցին, դժբախտաբար, լռում է այս հարցում: Պետք է մարդկանց ոչ թե, ասենք, ձուկ տալ, այլ ձուկ բռնել սովորեցնել: Պետք է աշխատանքով ապահովել մարդկանց: Պետք է ոչ թե հարուստներից վերցնել` աղքատներին տալ, այլ աղքատներին աշխատանքով ապահովել…   
SHARE