Առա՜ջ` հե՛տ…

0
10

   Քաղաքակիրթ աշխարհն առաջ է գնում, իսկ մենք` հետ… Գազի գնի բարձրացման շուրջ մեր քաղաքացիների անհանգստությունները գնալով ավելանում են: Արդեն` այն աստիճանի, որ առավել հեռատեսներն սկսել են մտահոգվել վառելափայտ գնելու, փայտի վառարաններ պատրաստելու մասին: Չէ՞ որ սպասվող ձմռան ծախսերի տակից դուրս գալ է պետք, քանզի բնակարանը փայտով ջեռուցելը մի քանի անգամ էժան է նստելու, հատկապես, եթե փայտն այս սեզոնին  գնես… 
   Եթե շատերս ժամանակին հրաժարվեցինք էլեկտրաէներգիայով ջեռուցումից` գերադասելով գազը, ապա վերջինիս թանկացման պայմաններում բոլորովին ձեռնտու չէ վառելիքի այդ տեսակը նույնպես: Մութ ու ցուրտ տարիներից մնացած վառարանների կարիքը, կարծես, սկսում է գնալով ավելի զգացնել տալ: Թե որքանով կբարձրանա գազի սակագինը, առայժմ ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չկա: Ըստ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հաղորդման, ռուսական կողմի հետ բանակցությունները ընթացքի մեջ են, և դեռևս վերջնական որոշման չեն եկել: 
SHARE