Ասում-խոսում է… Լճաշենը

0
24


Ռուբիկ Հարությունյան.
– Աշոտի հետ հասակակիցներ ենք` ընկերության ու բարեկամության անքակտելի կապերով իրար կապված: Էն գլխից խելացի էր, ընկերասեր: Օգուտից, լավությունից բացի ուրիշ բան իրենից չենք տեսել: Պրպտուն, ստեղծագործող միտք ունի, անսպառ էներգիայի տեր է: Այդ ամենի հետ մեկտեղ, նաև մարդկային ու բարոյական հատկանիշներով է առանձնանում, փայլուն որակներ ունի:

Սիմոն Մուրադյան.- Առաջադրված մյուս թեկնածուների համեմատ` Աշոտը շատ մեծ արժանիքներ ունի: Միանշանակ նրան ենք ընտրելու և կոչ ենք անում մեր ընտրատարածքի բոլոր ընտրողներին իրենց ձայնը տալ ամենաարժանավորին` Աշոտ Ավետիսյանին…

Զաքար Խաչատրյան.- Մեր լճաշենցին` Աշոտ Ավետիսյանը, իր թեկնածությունն է դրել խորհրդարանի ընտրություններում: Շատ էլ լավ է արել, ճիշտ է արել, որովհետև մեծ արժանիքների տեր անձնավորություն է: Գյուղում ծնված, գյուղի հոգս ու ցավն իմացող, մարդու ձեռք բռնող, իր հայրենի եզերքի համար շատ բան արած, անձնվեր ու հայրենասեր մարդ: Այսպես շա՜տ կարող եմ թվարկել…

Սաթիկ Մարգարյան.- Միանշանակ է այն, որ մեր տունը մենք պիտի կառուցենք, ոչ ոք մեր փոխարեն դա չի անի: Միանշանակ է նաև այն, որ մեզ, մեր երկրին օդ ու ջրի պես անհրաժեշտ են ազնիվ ու անկաշառ, կրթված ու բանիմաց, նվիրված ու սկզբունքային անհատներ, որ պետությունը տանեն ճիշտ ուղով, որ բարելավեն ժողովրդի կյանքը: Այդպիսի մարդկանց թվին ես անպայման կդասեի Աշոտ Ավետիսյանին, նրան, ով մեր հպարտությունն է, մեր հույսն ու ապավենը:

Արամ Մուրադյան.- Շատ ուրախ ենք մեր համագյուղացու համար: Այո՛, ժամանակն է, որ Ազգային ժողովում լինեն նրա պես մարդիկ, նրա պես մարդիկ մասնակցեն երկրի համար կարևորագույն որոշումների ընդունմանը: Վստահ եմ, որ եթե հենց այսպես էլ լինի, ապա Հայաստանը զարգացում կապրի…

Արարատ Հովհաննիսյան.- Շատ լավ մարդու մասին է խոսքը, հրաշալի ընտանիքի: Արժանավոր մարդկանց պետք է տեղ տալ, հնարավորություն տալ, որ իրենց կարողությունները, շնորհն ու ունակությունները լավագույնս ծառայեցնեն ազգին, պետությանը: Կանաչ ճանապարհ քեզ, սիրելի Աշոտ…

Գառնիկ Խաչատրյան.- Շատ ընտրություններ ենք տեսել, շատ պատգամավորների: Ավելի շուտ, պատգամավորներին միայն ընտրվելուց ենք տեսել, հետո արդեն չենք տեսել: Գնացել են ու մեզ մոռացել… Աշոտ Ավետիսյանը հաստատ այդպիսին չի լինի:

Ռուբիկ Հարությունյան.- Առանց որևէ այլ բան հաշվի առնելու` Աշոտը մեր գյուղացի է, և մեր ձայնը պիտի տանք նրան: Շատ բան է արել ծննդավայրի համար, պատրաստվում է նաև եկեղեցի կառուցել: Արել և անում է` առանց որևէ ակնկալիքի: Մինչև օրս չենք ունեցել պատգամավոր, որ գոնե գյուղ մտնի, մեր վիճակից հարցնի: Աշոտ Ավետիսյանը, վստահ ենք, մեր սպասելիքները կարդարացնի…

Գագիկ Խաչատրյան.- Աշոտին մանկությունից գիտեմ: Կյանքը, ժամանակները փոխվեցին, բայց նա մնաց էլի նույն բարի ու կամեցող, առատաձեռն ու գթասիրտ մարդը: Լավ դիրքի է հասել, ապահովված է, սակայն երբևէ չի անտեսել կամ արհամարհել կողքինին, շփվել է` ինչպես հավասարը հավասարի հետ: Իր հող ու ջրին ամուր կպած, հայրենիքը սիրող ու ազգային սրբություններին հավատարիմ մարդ է: Բոլորս էլ համախմբված ենք նրա շուրջ: Աստված օգնական թե՛ մեզ, թե՛ նրան…

SHARE