ԱՐԱՐԱՏԻ ՎԵՀՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ ԵՍ ԶԳԱԼ` ՄԻԱՅՆ ԱՐԱԳԱԾ ԲԱՐՁՐԱՆԱԼԻՍ…

0
36

<<Ընկեր>>-5

watermarked_Dashtoyan

   Երևանում Լույսը բացվում է Արարատի ճերմակ գագաթից, և մեր հոգիները լցվում են երախտապարտության խոր զգացումով… Մարդը մարդուն Ընկեր է զգում ու բարի լույս մաղթում: Արարատը մեր կորցրած Երկրի հիշողությունն է իր մեջ ամբարել ու մեզ երախտապարտության դասեր է տալիս:

 Արարչի կողմից մարդուն տրված ամենամեծ` աստվածային հատկությունը, երախտապարտությունն է, մարդկային մնացած բոլոր ազնիվ հատկությունները հետևանք են երախտապարտությանը: Երախտապարտ լինենք մեր հող ու ջրին,  մեր ժողովրդին, մեր մեծ մշակույթին, մեր քաջարի զինվորներին: 

Հայրիկ Մուրադյան

 

  Ամեն հայ պարտավոր է բաց սրտով ու ազնվորեն խորհրդի նստել ու զրույց սկսել Արարատի հետ…

  Հարցազրույցը մարդու էությունը բացահայտող անփոխարինելի միջոց է: Սակայն միշտ չէ, որ մարդն անկեղծանում է ու բացում հոգու ծալքերը: Անկեղծ խոսքն ու խոստովանությունը նպաստում են, որ մարդը հետագայում երախտապարտության խորը զգացումով  լցվի զրույցը վարողի նկատմամբ:

  Այդ առումով,  լրատվությամբ ու տեխնիկական միջոցներով հարուստ մեր օրերում, իր ուրույն տեղն են գրավում <<Ընկեր>> պարբերաթերթը և նրա գլխավոր խմբագիր-տնօրեն Ռուզաննա Մանուկյանը: Հավանաբար, Պոլիտեխնիկի կիբեռնետիկայի ֆակուլտետի /կիսահաղորդչային սարքեր մասնագիտություն/ շրջանավարտ լինելն է նպաստել, որ նա իր էության մեջ արմատավորի նյութական ու հոգևոր աշխարհի պատճառահետևանքային բարդ կապերը, դրանք ենթագիտակցական զորեղ մղումով ու սիրով կարողանա առաջ  տանել իր ցանկացած հարցազրույցում և հասնել կերպարի բացահայտմանը` խորքով ու լայնքով:

  Թերևս, դա է բուն պատճառը, որ <<Ընկեր>>-ի հարցազրույցները կարդում ես առանց ձանձրանալու` փորձելով կռահել, թե հետևողական-հոգեբանական ինչ հարցերով կարող է նա շարունակել բացահայտել զրուցակցի համար չբացահայտված իր այս կամ այն` հոգու խորքում գաղտնի պահվող հատկությունները:  Կիսահաղորդչային սարքեր մասնագետների համար կարդացվող այն բոլոր առարկաները, որոնք կապվում են կիսահաղորդիչների ֆիզիկայի <<հեքիաթային>> աշխարհի բացահայտման հետ, հավանաբար, լավ յուրացվել են հարցազրույցները վարող Ռուզաննա Մանուկյանի կողմից, ում  թերթի նշանաբանն է` <<Առանց ընկերության կյանքը ոչինչ է>>:

  Եվ ամեն մի երևույթ, որն ուղեկցվում է նյութական ու հոգևոր առանձնահատկությունների փոխհարաբերությամբ, իր հիմքում պետք է ունենա ատոմար մակարդակների վրա կատարվող փոփոխությունները: Էլեկտրոնների անցումը ատոմների միջև ու նրանց միջև նոր կապերի ապահովումը տեղի են ունենում Տիեզերքից եկող այն <<Ստեղծագործ դաշտի>> ազդեցության տակ, որն ապահովում է էլեկտրոնների նպատակային տեղաշարժերն ու կյանքի ստեղծումն ապահովող շղթայական զարգացումների ընթացքը և՛ օրգանիզմի ներսում, և՛ լույս աշխարհ գալուց հետո:

  Այդ <<Ստեղծագործ դաշտի>> բարերար ազդեցությունն է կրում նաև մեր <<Ընկերը>>:

<<Ընկեր>>-ը իր քաղաքացիական ակտիվ դիրքորոշման շրջանակներում նաև հիմնավոր դասեր է տալիս մայրենի լեզուն անխաթար պահելու և այդ նպատակով անզիջում պայքար տանելու համար:

Հնգամյա ազգանպաստ պայքարդ շնորհավոր լինի, <<Ընկե՛րս>>…

Ռոբերտ Դաշտոյան

/պոլիտեխնիկցի/