Արդյունքը դրական է 

0
15

Փորձառություն

ՌՈՒՍԼԱՆԱ ՄԱՆՎԵԼՅԱՆ (համակարգչային օպերատոր)

  <<Ընկեր>>-ական հավելում.- Միայն փոխադարձ ըմբռնման բացակայությունն է ամեն ինչ կործանում: Գնահատենք ու հարգենք ոչ միայն մեզ, այլև դիմացինին: Յուրաքանչյուրն ունի ազատ ընտրության իրավունք, և մենք իրավունք չունենք ինչ-որ մեկի փոխարեն որոշում կայացնելու:

  Կապը, որը ստեղծվում է մարդկանց միջև, շատ փխրուն է: Եթե փորձենք պահել այդ կապը համատեղ ուժերով, ապա կհասնենք համաձայնության: Չնայած բոլոր վախերին և հասարակության կարծիքին, փոփոխությունների մեջ ոչ մի վատ բան չկա…

  Բնակչության մեծ մասը իրազեկված չէր, չէին էլ կարդացել ներկայացված փաստաթուղթը: Պարզապես, մի բան էր մտել մարդկանց մեջ, որ եթե իշխանությունն է ներկայացրել, ուրեմն պիտի մերժել, <<Ոչ>> ասել: Գնալով պատկերը փոխվեց, և հիմա բոլորովին այլ վիճակ է: Ամեն մեկս իր հերթին բացատրական աշխատանք տարավ, ներկայացրեց, որ սա ժողովրդի համար է արվում, որպեսզի ժողովրդավարական համակարգ ստեղծվի: Այսինքն, մարդը մեր երկրում իրեն պաշտպանված զգա, անձի իրավունքները պաշտպանված լինեն: Ահա, այսպես մարդկանց բացատրում ենք և թողնում, որպեսզի իրենք կողմնորոշվեն, ինքնուրույն վճիռ կայացնեն: Բարեբախտաբար, արդյունքը դրական է, մեր աշխատանքն իզուր չի անցել: Արդեն երկար տարիներ աշխատում եմ ՀՀԿ-ի գրասենյակում և բավարար փորձառություն ունեմ նման աշխատանք տանելու ուղղությամբ: Նշեմ, որ մարդկանց մեջ մեծ է մտավախությունն իրենց սոցիալական վիճակի հետ կապված: Եվ ամեն փոփոխություն, ուղղակի թե անուղղակի, կապում են դրա հետ: Բնականաբար, մենք ասում ենք, որ այնպես չէ` հենց վաղը բոլոր հարցերը կլուծվեն: Ժամանակ է պետք, տարիներ անց միայն արդյունքները զգացնել կտան: Փոխըմբռնում, ամեն դեպքում, ունենք, մարդը մնում է լավատես և հաստատ կարող եմ ասել, որ <<Այո>> է ասելու…

SHARE