Արժանապատիվ

0
16

<<Հասարակություններին խաղաղության պատրաստելու>> մասին թեզը, որ մշտապես կրկնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդները, ընդամենը գեղեցիկ ձևակերպում է: Որովհետև հասարակությանն ինչ-որ բանի պատրաստելու համար պատրաստողը, այսինքն` իշխանությունը, պետք է գոնե որևէ թելով կապված լինի հասարակության հետ, ինչը միջնորդների ներկայացրած ժողովրդավարական երկրներում անվանում են լեգիտիմություն կամ վստահություն: Հասարակությունը չի կարող ինչ-որ բանի պատրաստվել մի իշխանության հորդորով, որին, մեղմ ասած, չի վստահում:

Հասարակությունը չի կարող <<արժանապատիվ խաղաղության>> պատրաստվել մի իշխանության հորդորով, որի կառավարման խնդիրների պատճառով Հայաստանում ապրելու ամեն օրը դարձել է պայքար… արժանապատվության դեմ: Հասարակությունը չի կարող <<արժանապատիվ խաղաղության>> պատրաստվել մի իշխանության հորդորով, որը ձևավորվել, բարգավաճել և վերարտադրվել է մարդկանց արժանապատվության ոտնահարման անխախտ սկզբունքով:

Ի վերջո, արժանապատիվ խաղաղություն հաստատելու կամ, Աստված մի արասցե, արժանապատվորեն պատերազմելու համար պետք է ունենալ արժանապատիվ պետություն…

 

SHARE