Արժեզրկում

0
9
   Ցավալի է, որ մեր երկրում այսօր փողապետական է ոչ միայն իշխանությունը, այլև ամբողջ հասարակությունը: Մեր հասարակության մեջ մարդն արժևորվում է ոչ թե իր մտավոր կարողություններով, բարոյական վարքով, քաղաքացիական պահվածքով, սոցիալական պատասխանատվությամբ, տաղանդով, կարդացած գրքերի քանակով կամ հետաքրքիր անհատկանություն լինելով, այլ պաշտոնով, աշխատավարձի չափով, բանկային հաշվի մեծությամբ, մեքենաների շքեղությամբ, նորաձև հագուստով, ավելի մեծ հեռախոսներով, ավելի փոքր գրադարաններով, ավելի հարուստ ընկերներով: Նման հասարակությունն ստեղծում է իր պահանջներին ենթարկվող անհատներ, և խաղի բոլոր կանոնները սահմանվում և խախտվում են փողի տրամաբանությամբ:
SHARE