Արվածն ակնհայտ ու գնահատելի է,

0
60
 իսկ առաջիկա ծրագրերն ու անելիքներըհուսադրող ուոգևորիչ

Քաղաք

    2009-ից ընտրվելով Նոր Հաճն համայնքի ղեկավար, Գագիկ Մաթևոսյանն իրականացրելէ քաղաքաշինական ուղղվածության ծրագրեր: Շինվերանորոգման աշխատանքներեն արվել` թե՛ պետբյուջեի միջոցների հաշվին, թե՛ բարերարների աջակցությամբ: Հիմնանորոգվել էգրեթե քայքայված վիճակում գտնվող մշակույթի տունը: Աշխատանքները վերջերս են ավարտվել: Ներկայումս արդենքայլեր են ձեռնարկվում` այն իր նպատակին լիարժեք ծառայեցնելու համար:
   Քաղաքի տարիքը կես դարից ավելի է, սակայն առայժմ եկեղեցի չունի: Պարոն Մաթևոսյանի անձնական կապերի շնորհիվ այստեղ եկեղեցի է կառուցվում: Այն կառուցվում է Գագիկ Ծառուկյանի միջոցներով: Հաճնեցի սերունդների անմիջականհովանավորությամբ հիմնանորոգվեց արվեստի տունը: Ներկայումս ներքին հարդարման աշխատանքներ են ընթանում, որոնք մինչև տարեվերջ կավարտվեն: Բազմաբնակարան շենքերիկառուցման խնդիրը վաղուց էր առաջ քաշվել, բայց իրականացման որոշակի քայլերն ուշանում էին: Մասնավոր ներդրողների կողմից այսօր կառուցվում են այդպիսի շենքեր: 9 հարկանի մեկ շենք արդեն պատրաստ է, երկրորդ 5 հարկանի շենքի կառուցումը մոտենում է ավարտին, իսկ երրորդի հիմքը գցված է, աշխատանքները շարունակվում են: Այս շենքերը կարող են ապահովել 200 ընտանիքի: Երիտասարդ ընտանիքների թիվն այստեղ շատ է, այնպես որ նման բնակարանների կարիք շատ է զգացվում: Շենքերից մեկի բնակեցման գործընթացն արդենսկսված է:
   Հարավարևելյան թաղամասը, որտեղ Ադրբեջանից բռնագաղթածներեն ապրում, քաղաքապետի գործունջանքերի շնորհիվ, պետբյուջեի ևհամայնքի միջոցների ներդրմամբ, գազաֆիկացվել է: Փողոցների լուսավորության մեծածավալ աշխատանք է իրականացվել: Համայնքը գրեթե ամբողջությամբ լուսավորված է: Արդեն համայնքից դուրս եկող ճանապարհների լուսավորման հետ կապված միջոցներ են ձեռնարկվում ևմինչև տարեվերջ արդյունքը կերևա: Քաղաքապետի հետևողական ջանքերիշնորհիվ կայացած են համատիրությունները: Գործող երկու համատիրությունները, նաև քաղաքապետարանի ֆինանսական աջակցությունն ունենալով, շենքերի տանիքների ընթացիկ վերանորոգմանը, ջրահեռացման համակարգերին, ինչպես նաև մուտքերի վերանորոգումներին առնչվող խնդիրներ են լուծել: Նախատեսված են բակերի բարեկարգման աշխատանքներ:

    Տեղեկացնելով այսամենի մասին, Նոր Հաճնի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարԱրարատ Դումանյանը նշեց նաև, որ աշխատանքի բերումով, ինչպես նաև հայացքների ընդհանրության առումովընկերություն է ձևավորվել Գագիկ Մաթևոսյանի և իր միջև: Քաղաքապետը մարդկանց հետ շփվելուց շատ անմիջական է, անկեղծ ու մարդամոտ: Ցանկացածի հետկարող է ընկերություն հաստատել: Ուղղակի, պետք է մարդկանց բախտը բերի` Գագիկ Մաթևոսյանի նմանընկեր ունենալու համար: Համաքաղաքացիների հանդեպ շատ սրտացավ է, կամեցող, բարյացակամ, հանդուրժող: Սրանք ղեկավարին առանձնահատուկ գծերեն: Միաժամանակ, Ա. Դումանյանի խոսքերով, խստապահանջ ղեկավար է և հետևողական:
   Ահա և համայնքը զարգանում է` նման ղեկավար ունենալով: Ղեկավար, որ ընկերների հնարավորություններն էլ է օգտագործում` ի շահ քաղաքի ու նրա բնակչության: Ընկերների միջոցներով 3 բազմաբնակարան շենքէ կառուցվել:
  –Ընկերներով հարուստ ենք,-ասաց քաղաքապետ ԳագիկՄաթևոսյանը:- Ընկերական շրջապատում չկամեկը, որ շահադիտական նպատակներովընկերություն անի: Մեր ընկերությունը շատ ամրապնդված է: Ընկերդ պիտի ազնիվ, մաքուր, նվիրված լինի, լինի մարդկային: Հպարտ եմ իմ ընկերներով: Նրանք հենց այդպիսին են: Դրա համար էլ մեր ընկերությունը պահպանվում է: Երիտասարդներով համախմբվել ու եկել ենք մի եզրահանգման` մեր էներգիան ու հնարավորություններն օգտագործել քաղաքի գեղեցկացման ու ապագայի համար: Ունենք ուսանողական անվճար երկու ավտոբուս: Սոցիալապես անապահովխավի մարդկանց համար քաղաքում բարեգործական ճաշարան է գործում: 250-280 մարդու անվճար սնունդ է տրվում: Բարիդրացիական ենհարաբերությունները համայնքիբնակչության հետ: Անում ենք ամեն ինչ, որ միասնական լինենքև ծաղկեցնենք համայնքը
    Նոր Հաճնը կոկիկ համայնք է` 10 հազարից մի քիչ ավելի բնակչով: Առաջադրված հիմնականխնդիրները լուծվել են: Քաղաքն ամբողջությամբ գազաֆիկացված է: Երեխաների համար բակային խաղահրապարակներ են ստեղծված: Գագիկ Ծառուկյանի միջոցովպոլիկլինիկան ապահովվել է շտապօգնության մեքենայով: ԱՄՆում բնակվող հին հաճնեցիների թոռները տեղի արվեստի դպրոցը վերանորոգելուց հետո խոստացել են հաջորդ տարի էլ մանկապարտեզը վերանորոգել: Բազմաբնակարան 48 շենքերի բնակիչների սեփականության վկայականներ են անվճար հատկացրել:
  Մեր զրույցի պահին քաղաքապետին այցելեցընկերը` տեր Արսեն քահանա Համբարձումյանը: Նահպարտությամբ շեշտեց, որ քաղաքում եկեղեցի է կառուցվում ընկերոջ` Գագիկ Մաթևոսյանի շնորհիվ: Հույս հայտնեց, որ եկող տարի պատարագն արդեն ոչ թե ինչոր շինության մեջ, այլ եկեղեցում կմատուցվի: Նշեց, որ իր ընկերը լավ մարդ ու լավ ղեկավար է.<<Գնահատելի են  նրա մարդկային կերպարը, պարզությունը, անկեղծ շփումը մարդկանց հետ: Շատ լավ ընկեր է` ընկերոջ դարդ ու ցավով ապրող: Ամեն հարցով ընկերոջ կողքին է: Քաղաքում արված գործերն ակնառու են>>:
   Քաղաքապետարանի կրթության, մշակույթի ևսոցիալական հարցերի առաջատար մասնագետ Հայաստան Սիմոնյանի խոսքերով, համայնքում մշակութային կյանքնաշխույժ է: Արվեստի դպրոցի և մարզադպրոցի սաները մարզային, հանրապետական, միջազգային մրցելույթներումմիշտ էլ առաջատար տեղեր են գրավում և արժանանում համայնքի ղեկավարի դրամական պարգևներին: Այս տարի, մասնավորապես, արվեստի դպրոցի 24 և մարզադպրոցի 15 երեխա պարգևատրվեցին: Քաղաքապետի ուշադրությունիցդուրս ոլորտ չկա` կանոնավոր այցելում է բոլոր հաստատությունները, հետաքրքրվումդրանց առօրյայով, համբերատար տեղեկանումառաջարկների ու խնդիրների մասին: Խոստանալուց անպայման կատարում է` ինչ գնով էլ լինի:
  Սոցիալապես անապահովընտանիքները մշտապես համայնքի ղեկավարության ուշադրությանկենտրոնում են: Ներկայումս 274 ընտանիքիարդեն տրամադրվել է դրամական օգնություն: Աջակցությունը զգացվումէ նաև դժբախտ դեպքերի, ուսման, բուժման դեպքերում: Առանձնահատուկ ուշադրության են արժանանում նաև բազմանդամ ընտանիքները, տարեցները, զոհված ազատամարտիկների ընտանիքները, Հայրենական մեծ պատերազմի վետերանները: Տոնական առիթների դեպքում նվերներ ու պարգևներ են բաժանվում: Մարդը իրեն սոցիալապես պաշտպանված էզգում: Գագիկ Մաթևոսյանը, խստապահանջ ու հետևողական ղեկավար լինելով, միաժամանակ նրբանկատ ու մեծահոգի մարդ է
    Հաջորդ տարի լրանում է քաղաքի հիմնադրման 55-ամյակը, ինչի առթիվ համաքաղաքային մեծ տոնախմբություն է կազմակերպվելու: 2013-ըհոբելյանական է նաև արվեստի դպրոցի համար. լրանում են դպրոցի 45 և նրա տնօրենի ղեկավարման 40-ամյակները, որոնք ևս պատշաճորեն են տոնվելու…  
SHARE