Արևմուտքի մայրամուտը

0
19
Դիտանկյուն

 Արժեհամակարգային փոփոխություններ, հրաժարում բարոյական արժեքներից, սիրո փոխակերպումը սեքսի, ընտանիքի խեղաթյուրումը. այսպիսին է այսօր սոցիալապես ապահով Արևմուտքի դիմագիծը: Անցած դարի 60-ականներին ԱՄՆ-ը վերածվեց սեքսուալ հեղափոխությունների կենտրոնի` հակադրվելով կին-տղամարդ աստվածատուր սիրուն ու ընտանեկան հավատարմությանը, ավելին,այն հայտարարելով հնաոճ նախապաշարմունք, աշխարհում սկիզբ դրվեց միասեռականության իրավունքների պաշտպանության: Սա նաև սկիզբն էր Արևմուտքի մայրամուտի: Քրիստոնեությունը, որ ծնել է արևմտյան քաղաքակրթությունը, հենց Արևմուտքում հետնահանջ ապրեց: Եզրակացությունը մեկն է. առաջնահերթ համարելով անձի իրավունքների պաշտպանությունը` Արևմուտքը քանդում է պետությունների հիմքերը…
SHARE