Բարձիթողի

0
29

     Շահագրգիռ համապատասխան կառույցների գնահատմամբ, Հայաստանում հացի արտադրությունը շատ վատ վիճակում է: Մեզանում ով ասես` հաց է արտադրում: Անգամ` նկուղային, ավտոտնակային պայմաններում: Մի տեղ, ասենք, խմորխառնիչ են տեղադրում և այդ հակասանիտարական պայմաններում հաց արտադրում… Եթե հացի շուկայում խիստ ստուգումներ անցկացվեն, ապա հաց արտադրողների կեսից ավելիի գործունեությունն, անկասկած, կկասեցվի: Հաջորդ մտահոգող խնդիրը մակնշման բացակայությունն է: Մինչդեռ սպառողը պետք է իրազեկ լինի հացի որակի, բաղադրության, թարմության, քաշի, պահպանման ժամկետի մասին, ինչն անելուց արտադրողները խուսափում են: Խնդիր է նաև հացի առաքումը, որը կրկին հակասանիտարական պայմաններում է իրականացվում: Չափորոշիչները գրեթե ամեն տեղ խախտվում են…  
SHARE