Բարձր պահելով ազգի վարկանիշը

0
13
 


«Ժիրայր Էքմեքչյանի հետ 2 տարի առաջ ենք ծանոթացել: Բավականին կազմակերպված, ազգասեր, հոյակապ մի անձնավորություն է: Եվ ուրախ եմ, որ այսօր նրա նման ընկեր ունեմ: Նրա  գնահատելի գործերից մեկն այն է, որ հոգ է տանում ծերերի նկատմամբ, նրանց ազատ ժամանակը կազմակերպելու գործն է ստանձնել, կազմակերպում է մշակութային հանդիպումներ նրանց հետ: Համագործակցում է մեր երկրի տարբեր աստիճանի պաշտոնատար անձանց հետ, համատեղ մեր երկրին օգնություն կազմակերպում: Ինչով  կարող է` ձեռք է մեկնում սպորտի ոլորտի մարդկանց և մշակույթի գործիչներին: Բավականին ազգանպաստ գործ է կատարում: Ժիրայրը և իր շրջապատի մարդիկ կանգնած են այն մարդկանց կողքին, ովքեր իրենց ազգի վարկանիշը բարձր են պահում աշխարհում: Իսկ ես, բոլորին էլ քաջ հայտնի է, աշխատում  եմ այդ ուղղությամբ: Իսկ Ժիրայրի նմանները, քանի որ ազգասեր մարդիկ են, նման ծրագրերին միշտ կարող են աջակից լինել: Նրանք գործի մարդ են, ավելի շատ գործ են անում, քան խոսում են: Առիթ է եղել` Ժիրայրի հետ հաճախել ենք Վանաձորի ծերանոց, որը գործում է մասնավոր հիմունքներով, առանց պետական աջակցության: Երկուսս էլ մեկ նպատակ ունեինք` տեղում ծանոթանալ և մեր աջակցության ձեռքը մեկնել: Իսկ ազգասեր մարդկանց հայացքները նույնն են` լինել սրտացավ և պիտանիª ինչով կարող են: Նման մարդկանց համար շատ հեշտ է ունեցվածքից բաժանվել և դրանից բաժին հանել կարիքավորներին:
Ժիրայրը այդ մարդկանցից մեկն է: Լավ մարդ է և լավ ընկեր: Այսպիսի թևավոր խոսք կա. « Ընկերոջդ համար ամեն ինչ արա և ոչինչ մի պահանջիր»: Այդպիսի մեծ ընկեր է Ժիրայր Էքմեքչյանը», ասաց հայտնի երաժիշտ Արա Գևորգյանը և ցանկություն հայտնեց, որ մեր բոլոր ընթերցողները իսկապես գնահատեն ընկերոջ կարևորությունը և պահպանեն ընկերոջը:
SHARE