Բևեռացում

0
13

     Աղքատության պատկերը մեզանում, պարզ ասած, բավականին տխուր է: Այսպես, ծայրահեղ և դասական աղքատության եզրին հայտնված մեր քաղաքացիների խումբը կազմում է մոտ 325 հազար մարդ, այսինքն` մեկ միլիոնի մեկ երրորդ մասը: Հետճգնաժամային շրջանում ամենաաղքատ խմբի վիճակը նկատելիորեն վատացել է: 2008-11 թթ. ընթացքում այս խմբի եկամուտներն աճել են 25, իսկ գներն ու սակագները` 43 տոկոսով: Փաստորեն, աղքատների իրական գնողունակությունը նվազել է 13 տոկոսով: Սա, պարզապես, աղետալի իրողություն է անապահով ընտանիքների համար…
    Միաժամանակ, համաձայն վիճակագրության, հասարակության տարբեր բևեռներում գտնվող խմբերի եկամուտներն ավելացել են գրեթե հավասարաչափ: <<Ամենահարուստներինն>> ավելացել են 25, իսկ <<ամենաաղքատներինը>>` 24 տոկոսով: Բայց բացարձակ աճի ցուցանիշով հարուստները փոքր-ինչ առաջ են անցել աղքատներից: Վերոնշյալ ժամանակահատվածում առաջինների ամենամսյա միջին եկամուտն աճել է 18,7 հազար դրամով, իսկ վերջիններինը 1,3 հազար դրամից էլ պակաս է: Այսպիսով, հանրության բևեռացումն ավելի է խորացել…

SHARE