Գենացվալեն ` ընկերության հյուրամեծար օջախ

0
79
 Միասնություն
Հայկականն ու վրացականը շատ ընդհանրություններ ունեներկուստեք կարևորված արժեքներ ու հատկանիշներ

   <<Գենացվալե>> պանդոկի հիմնադիրներից Ֆերդինանտ Չոբանյանի հետ զրույցն սկսեցինք մեր ավանդական հարցով` ո՞վ կարող է, արդյոք, լինել Ձեր ընկերը և ի՞նչ խորհուրդ ունի ընկերությունը Ձեզ համար:
   –Ինձ ընկեր կարող է լինել լավ մարդը,- պատասխանեց պարոն Չոբանյանը:- Կապ չունեն տվյալ անձի հնարավորություններն ու մասնագիտությունը: Ունեմ մանկության տարիների ընկերներ, ում հետ մտերմությունը մինչև օրս էլ շարունակվում է: Դպրոցը Թբիլիսիումեմ ավարտել: Միգուցե, դրանից է գալիս վրացական խոհանոցը սիրելը, ինչի արդյունքում էլ` Երևանում փոքրիկ Վրաստան ստեղծելու ցանկությունը: Այստեղ ունեմ ուսանողական ընկերներ: Մանկությանս ամենամտերիմ ընկերն ազգությամբ վրացի Իրակլին է, ում հետ մինչև օրս էլ ընկերություն ենք անում: Նույն դասարանում ենք սովորել: Հիմա ընտանիքներով ենք ընկերություն անում: Ժամանակը, տարիներն ինչոր կերպ մարդու բնավորությունը փոխում են, սակայն դա երբևիցե չի խոչընդոտել մեր ընկերությանը:
Քանի որ պանդոկը հիմնադրել եք երկու եղբայրով, ապա կարո՞ղ է, արդյոք, եղբայրը ընկեր լինել:
Այո, իհարկե, կարող է: Հակոբ եղբորս հետ և՛ եղբայր ենք, և՛ ընկեր: Տարիքային տարբերությունն այնքան էլ մեծ չէ, մեծացել ենք միասին: Մեր ընտանիքն էլ իր հերթին է նպաստել, որ եղբայրներ լինելով նաև ընկերներ լինենք: Հայրս` Ռոբերտ Չոբանյանը, նույնպես ընկերասեր մարդ լինելով, մեր մեջ մանկուց սերմանել է այդ զգացումը: Նա էլ ընկեր է մեզ համար: Եվ մենք, ընդհանուր առմամբ, շահել ենք մեր ունեցած ընկերությունով ու եղբայրությունով: Լավ կամ վատ ընկեր չի լինում. ընկեր է և` վերջ
Պատմեք, խնդրում եմ, պանդոկի ստեղծման մասին: Ինչպիսի՞ հաճախորդներ եք ունենում:
-2007 թվականին ենք ստեղծել <<Գենացվալեն>>: Առաջինը` Կիևյան 7-ում: Վրացական խոհանոցը մեզ շատ հարազատ է, ուստի ցանկացանք այն զարգացնել Երևանում: Կարող եմ ասել, որ հասարակության բոլոր խավերից էլ գալիս են մեզ մոտ: Բոլորին էլ դուր է գալիս` սկսած մեր կերակուրներից և վերջացրած նվագախմբով: Երաժշտական կենդանի կատարումները /հայկական, վրացական և ռուսական/ դուր են գալիս մարդկանց, ինչի դեպքում հաճելի է դառնում ավանդական կերակուրների ըմբոշխնումը: Վրաստանից հրավիրել ենք հմուտ խոհարարի, ով նույն կերպ է պատրաստում ուտեստները, ինչպես, ասենք, Վրաստանի լավագույն ռեստորանում են պատրաստում: Գրեթե բոլոր ճաշատեսակները, ուտեստներն ունենք  ճաշացանկում: Սուգուպի, կուպատի, օստրի, խառչո, չաշաշուլի. սրանք այն  հիմնական ուտեստներն են, որոնք նախընտրում են հայերը, ինչպես նաև խաչապուրի և խինկալի: Հայերը վերջին տարիներին սկսել են շատ գնալ Վրաստան` այնտեղ ճաշակելով վրացական խոհանոցի կերակրատեսակները, գալիս են նաև մեզ մոտ: Վրաստանը մեզ հարևան, բարեկամ երկիր է, մենք շատ նմանություններ ունենքընդհանուր առմամբ, մեր պատմությամբ, մշակույթով, ապրելակերպով, հետաքրքրություններով, այնպես որ պանդոկում հայկականն ու վրացականը, կարելի է ասել, միախառնված է: Տարբերություն շատ հաճախ չես էլ կարող դնել: Մեզ մոտ գալիս են ընկերներով, ընտանիքներով, կոլեկտիվներով: Ինչպես նշեցի, առաջին պանդոկը Կիևյանում ենք հիմնել: Այսօր մայրաքաղաքի այլ վայրերում ևս ունենք պանդոկներ: Մտադիր ենք նոր ուտեստներ ևս ներառել ճաշացանկում` թարմացնելու առաջարկվող տեսականին, խոհանոցը, որպեսզի մեր հաճախորդներն ընտրության  առավել մեծ հնարավորություն ունենան, ավելի հետաքրքիր լինի մարդկանց ազատ ժամանցը: Բնականաբար, հայկական խոհանոցի ուտեստներ ևս ունենք մեր ճաշացանկում: Խմիչքների բազմազան տեսականին` ինչպես հայկական, այնպես էլ վրացական: Ինչպես գիտենք, վրացական ուտելիքները կծու են, ինչն այստեղ այնքան էլ ընդունված չէ, ուստի կծուն պակասեցնում ենք: Ըստ ցանկությաննախասիրությունների, մեր հաճախորդների ճաշակները հաշվի առնելով, որպեսզի մարդիկ հաճույքով օգտվեն մեր ճաշատեսակներից

   Նշենք, որ զրույցի ընթացքում արդեն իսկ նկատելի էր, որ Ֆ. Չոբանյանը ընկերական մեծ շրջապատ ունի և նաև իսկական ընկեր է: Ընկերների հետ հեռախոսազրույցները դրա մասին էին վկայում: Պանդոկում մթնոլորտն այնպիսին է, որ այստեղ մտնողն իրեն ընկերական մթնոլորտում է զգում, ասես` յուրաքանչյուր այցելու ընկերոջ մոտ է գալիս, ընկերոջը հյուր:
    Քանի որ <<Գենացվալե>> պանդոկի հիմնադիրներին մեզ ներկայացրել էր, ինչպես մենք ենք ասում, ընկերության շքահանդեսի հրամանատարԿառլեն Լևոնիչը, Ֆ. Չոբանյանը սիրով խոսեց նաև նրա մասին` ասելով, որ հաճախել են Վերնատուն, <<Կառլլևոնի>> արվեստի սրահ, մտերմացել և արդեն իսկ ընկերներ են: Շատ լավ գիտեն Լևոնիչի որդուն` Արթուրին, ով շատ լավ, հրաշալի անձնավորություն է, ջերմ հարաբերություններ են ձևավորվել միմյանց միջև: Նշեց, որ Կառլեն Լևոնիչից, որպես ավագ ընկերոջից, շատշատ բան կա սովորելու, նա շատ հոգատար ընկեր է: Լևոնիչի համար, մեր զրուցակցի համոզմամբ, ընկերություն անելն ապրելակերպ է: Ընկերությունը պահպանելու համար պետք է ճիշտ ապրել, մտածել ամեն ինչի մասին, նաև` ընկերոջ: Ընկերությունը պետք է փոխադարձ լինի, երկու կողմից էլ: Պետք է մեկը մյուսին զիջեն, ընկերոջ ասածն ընդունելի լինի ընկերոջ համար, ընկերության մթնոլորտ ձևավորվի: Մարդու հետ պետք է կյանքի ճանապարհ անցնել, որպեսզի այդ ընկերությունն ավելի ամուր ու հաստատուն դառնա: Մարդը ձգտում է ընկերության, որպեսզի մենակ չմնա կյանքում: Ընկերը միշտ` լավ թե վատ օրերին, պետք է ընկերոջ կողքին լինի: Ընկերությունը պետք է ինքնըստինքյան ստացվի, հաջողվի
   Մեր զրույցը շատ ավելի հետաքրքրական էր այն առումով, որ եղբայրներով են հիմնել <<Գենացվալեն>>, և եղբայրներ լինելու հետ մեկտեղ նաև շատ լավ ընկերներ են: Եվ եղբայրներով էլ այն համոզմանն են, որ պետք է պահելպահպանել ընկերությունը թանկագին մասունքի պես: Ֆերդինանտն իր խոսքն ավարտեց ռուսական հետևյալ իմաստուն խոսքով .<<Նեիմեյ ստօ ռուբլեյ, ա իմեյ ստօ դրուզեյ>>…   
   Մեր զրույցն ամբողջական ու ընդգրկուն չէր լինի, անշուշտ, եթե այն չշարունակվեր նաև Հակոբ Չոբանյանի հետ, ով <<Գենացվալե>> պանդոկի հիմնադիր տնօրենն է: <<Մենք ընկերներ ենք մանկուց,- ասաց նա,- քանի որ մի տան մեջ ենք մեծացել և եղբայրներ ենք` ընդամենը 3 տարվա տարիքային տարբերությամբ: Շատ լավ ընտանիքում ենք հասակ առել: Ընդ որում, ոչ միայն հարազատ եղբայրներով ենք այդքան մտերիմ ու ընկեր, այլև հորեղբորհորաքրոջ որդիների հետ ենք ջերմ ընկերական: Մեր գերդաստանը շատ մեծ ու ամուր է և հենց այդ ամրությամբ ու այդ ընկերությամբ է շարժվում առաջ: Բոլորս էլ եկել ենք Թբիլիսիից: Երևանում ծանոթ կամ հարազատ  չենք ունեցել, մեր բարեկամեղբայրներով փորձել ենք ինչոր բան ստեղծել, ինքնահաստատվել այստեղ, և, կարծես, վատ չի ստացվել: Ինչ վերաբերում է <<Գենացվալեին>>, ապա պիտի ասեմ, որ դրանում մեծ դեր ունի մեր` Վրաստանից սերված լինելու հանգամանքը, քանի որ այնտեղ խոհանոցը յուրօրինակկուլտուրա է, և ուտելիքին, կարելի է ասել, սրբորեն են վերաբերվում: Վրաստանում մարդիկ կարող են, ասենք, տուն չունենալ, բայց շատ համեղ սնվելը պարտադիր է, տանը պիտի լիքը ուտելիք լինի, շատ համով բաներ: Սեղանների լիությունն ու հյուրասիրությունը Թբիլիսիում շատ տարածված ու ընդունված են և դարերի ավանդույթ են: Ահա, այդ միջավայրից սերված լինելով և կրելով մեր մեջ այդ ամենը, բնական է, որ սիրում ենք ընկերությունը, ընկերական շփումները: Իսկ որտեղ կարող ես շփվել ընկերոջդ հետ, եթե ոչ պանդոկում կամ ինչոր այլ տեղ` սեղանի շուրջ: Առաջին <<Գենացվալեն>> բացելով, մենք շահ, կարելի է ասել, չենք հետապնդել, չենք դիտարկել այն որպես մեր հիմնական բիզնես: Եղել է ընդամենը հավաքատեղի, ճաշկերույթի հաճելի վայր, որտեղ ընկերներով հավաքվել ենք, նշել բոլոր տոներն ու հանդիսությունները: Մինչև պաշտոնական բացումը, շուրջ երկու ամիս, այնտեղ ընկերներով դեգուստացիա` համտես ենք արել Վրաստանից հրավիրված խոհարարի պատրաստած ուտելիքներից: Այդպես` մինչև ընտրեցինք այն խոհարարին, ով ավելի լավ ու համեղ էր պատրաստում: Պանդոկի բացման գիշերը գողացան մեր կինտոյի արձանը: Հեռուստատեսությունը, հատկապես` <<Շանթը>>, շատ օպերատիվ արձագանքեց այդ փաստին, և մի քանի օր անց արձանը վերադարձրին: Ահա, այսպիսի պատմությունԳալիս են մեզ մոտ ընկերներով, հետո բերում իրենց հետ նոր ընկերների, ինչպես ընդունված է Հայաստանում: Մեր ընկերությունը գնալով ընդլայնվում է, <<Գենացվալե>> պանդոկների ցանցը` նույնպես>>:
Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ձեզ մոտ, կարծես, հայվրացական ընկերական կապերի ամրապնդման յուրահատուկ միջավայր, օջախ է ստեղծված: Միանգամից չի ստեղծվել այդ ամենը, այնպես չէ՞:
Առաջին տարիներին ավելի քիչ էին օգտվում, քանի որ այստեղ նոր էր վրացական խոհանոցը: Բայց եթե հաշվի առնենք, որ շատ հայաստանցիներ, Վրաստանում լինելով, օգտվում են տեղի խոհանոցից և վերադառնալով, կարծես, փորձում են վերադարձնել այնտեղ անցկացրած հաճելի պահերը, ուստի կարող ենք ասել, որ այդպես նաև մեր այցելուների շրջանակն ավելանում է: Որքան շատ մարդիկ են այցելում Վրաստան, այնքան տվյալ խոհանոցի երկրպագուների թիվն ավելանում է: Սկզբնական տարիներին մեր <<Գենացվալեն>> շահույթ չէր հետապնդում /այն ժամանակ մենք զբաղվում էինք այլ հիմնական գործով/ և ստեղծվեց, ռուսերեն ասած, <<դլյա դուշի>>, մտերիմների ու ընկերների համար: Հետագայում պարզվեց, որ դա  կարելի է դարձնել նաև եկամտաբեր բիզնես, ուստի սկսեցինք մտածել նաև զարգացման մասին: Ամենակարևորը` անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր մատուցած ուտելիքները լինեն համեղ, առավելագույնս մատչելի ու հասանելի հասարակության բոլոր խավերի համար: Հնարավորինս հետևում ենք բոլոր առումներով պատշաճության պահպանմանը, ընկերական ջերմ մթնոլորտի ստեղծմանը: Մեր հաճախորդները մեզնից են գոհ, մենք էլ` նրանցից:
Բնականաբար, շատ ընկերների եք ձեռք բերել այս տարիների ընթացքում: Ի՞նչ կասեք այդ առումով:
Ապրած կյանքի ընթացքում մարդը, ուզի թե չուզի, իրեն համախոհների, ընկերների է հանդիպում: Պարզ է, որ նման մարդկանց կուզենաս միշտ կողքիդ տեսնել: Փառք Աստծո, ունենք բավականին մեծ ընկերական շրջապատ` իր փոխադարձ ջերմ շփումներով: Ժամանակի ընթացքում Երևանն ավելի հարազատ դարձավ, և մենք այսօր արդեն Հայաստանում մեզ ավելի լավ ենք զգում, քան Վրաստանում: Ունենք շրջապատ, շրջապատված ենք ընկերներովԸնկերներին, իմ կարծիքով, չեն ընտրում: Ընկերությունն ընտրովի չի լինում, ի վերուստ է, թերևս, տրվում: Ընկերությունը` հասկացողություն է, վստահություն, փորձություն, ճանապարհ: Ընկերությունն ինքնըստինքյան է ստեղծվում: Ընկերներն այն մարդիկ են, ովքեր կյանքի ընթացքում հոգեհարազատություն են ձեռք բերում, ընդհանուր մտածելակերպ ունեն, գնալով ավելի են մտերմանում: Կյանքն, ըստ էության, ընտանիքն է, ընկերությունը, աշխատանքը: Առանց այս ամենի կյանք չկա, ապրելը լիարժեք չի լինիԸնկերությունը, շրջապատը միանշանակ շատ մեծ նշանակություն ունեն Երևանի պես փոքր քաղաքում, որը, մեծ հաշվով, հիմնված է մարդկային հարաբերությունների վրա: Ցանկացած հարց կարելի է լուծել, ցանկացած խնդրի լուծման ճանապարհը կարելի է գտնել, եթե ունես շրջապատ, եթե կողքիդ վստահելի մարդիկ կան:
Ի՞նչ մտահոգություն ունեք, որի շուրջ կուզեիք կիսվել մեր ընթերցողների հետ:

Շատերն այսօր հեռանում են հայրենիքից: Շատ մարդիկ իրենց խնդիրների մեջ մեղադրում են ինչոր ուժերի: Ես փորձում եմ այդ մարդկանց ներկայացնել իմ տեսակետը` բացատրելով, որ դա այնքան էլ այդպես չէ: Չի կարելի մեղքը գցել երկրի վրա: Եթե ուզում ես ինչոր բան անել, ապա, համոզված եմ, կկարողանաս դա անել և հասնել արդյունքի: Եթե ի սկզբանե տրամադրումես քեզ, որ այս երկրում ինչ էլ անես, մեկ է, բան չի ստացվի, ապա, ինչ խոսք, դատապարտված ես լինելու անհաջողության: Հաջողությունը գալու է ինքնըստինքյան` որպես փոխհատուցում լավ ու ճիշտ արած աշխատանքի: Առաջին հերթին մարդը պիտի անի այն, ինչը կարող է, ինչն իր մոտ լավ է ստացվում, այն, ինչն ինքը սիրում է` հենց առաջին օրվանից եկամտի կամ մեծ գումարի ակնկալիք չունենալով: Պետք է համբերատար լինել, կշռադատել ամեն ինչ: Բոլորին ցանկանում եմ լավ ընկերներ ունենալ, ստեղծել այդ ընկերական շրջապատը, որպեսզի հնարավոր լինի առաջ ընթանալ: Ջանում եմ ամեն գնով մեր ընկերներին պահել այստեղ, անհրաժեշտության դեպքում` համոզել, որ մնան հայրենիքում և իրենց բախտը կապեն հայրենի եզերքի հետ: Մենք պիտի միասին, միահամուռ ընկերներովառաջ գնանք, մնանք ընկեր ու եղբայր…        
SHARE