Գնահատանքի արժանի

0
19

<<Ընկեր>>-5

  watermarked_Hovhannes TadevosyanՀնգամյա <<Ընկեր>>-ն ապացուցեց, որ եթե ինքը չլիներ, ապա հայաստանյան մամուլի ընտանիքում որոշակի բաց էր նկատվելու: Այս ինքնատիպ թերթի գոյությամբ չծանրաբեռնվեց մեր գերհագեցած մամուլի դաշտը, քանզի այն կյանքի է կոչվել բոլորին մա՛րդ տեսնելու, միմյանց ընկե՛ր դարձնելու գերագույն առաքելությամբ և իր հստակ ասելիքն ու յուրահատուկ ձեռագիրն ունի:

  Ինձ համար հատկապես կարևոր է այն, որ թերթը Հայաստանի տնտեսությունը լուսաբանող պարբերականների շարքում գտել է իր ուրույն տեղը և լավագույնս արտահայտում է գործարարների, ձեռնարկատերերի ձգտումներն ու ցանկությունները: <<Ընկեր>>-ն արտացոլում է մեր տնտեսության, իրականության մեջ տեղ գտած թե՛ խնդիրները և թե՛ առաջընթացը, իր սրտացավ ու նախանձախնդիր կեցվածքով նպաստում մեր սոցիալ-տնտեսական, հասարակական կյանքի զարգացմանը:

  Հինգ տարին, անշուշտ, շատ քիչ է լիովին կայանալու, ամրապնդվելու և ընթերցողի համար ցանկալի թերթ դառնալու համար, ուստի և այն, ինչ <<Ընկեր>>-ը չհասցրեց անել այս ժամանակաընթացքում, հավատում եմ, կանի առաջիկայում: Առհասարակ, շնորհակալ ու բարի գործ է անում թերթը, ինչը հատկապես ազգային արժեքների պահպանման, ավանդույթների վերականգնման հարցում շատ գնահատելի է:

  Շնորհավորելով թերթին հինգ տարեկան դառնալու կապակցությամբ, ցանկանում եմ նրան տեսնել Հայաստանն առաջ շարժողների շարքում, իսկ խմբագրակազմին` արդյունավետ ստեղծագործական աշխատանք: Անկեղծորեն մաղթում եմ նաև ավելի հաճախակի պարբերականությամբ էլ ավելի ծավալուն գործունեություն և ավելի մեծ տպաքանակ…

Հովհաննես Թադևոսյան

<<Մասիս Տոբակո>>ընկերության գործադիր տնօրեն,

ՀՀ Հանրային խորհրդի անդամ

SHARE