Գոնե` վերաբերմունք լինի

0
16
Դիտանկյուն
  Մեր գիտությունն այսօրկենսաթոշակի շեմին է: Շատ կարևոր է երիտասարդ գիտնականների առկայությունը, իսկ նրանք շատ քիչ են` մոտ 500: Դա չափազանց փոքր թիվ է, Հայաստանի համար 8-10 անգամ ավելի քիչ է, քան պիտի լիներ: Այս իրավիճակը հիմնականում պայմանավորված է երիտասարդ գիտնականների ակտիվ արտահոսքով: Սկզբունքը հետևյալն է. <<Եթե գիտության մեջ, ապա Հայաստանից դուրս, եթե Հայաստանում, ապա գիտությունից դուրս>>, և նրանք այսօր զարգացնում են օտարների գիտությունը

  Մեզանում հիմա շատ ակտիվ եկեղեցաշինություն է իրականացվում: Դա ահռելի գումարներիհետ է կապված: Կարծում ենք, պետությունը կարող է թեկուզ մեկ տարով հետաձգել եկեղեցաշինությունը և այդ գումարները ներդնել գիտության մեջ: Տպավորություն է, թե մենք գործ ունենք մի քաղաքականության հետ, որը ցանկանում է ոչնչացնել գիտությունը: Այնպես չէ, որ ամեն ինչ կապվում է միայն ֆինանսների հետ, այստեղ կա նաև վերաբերմունքի խնդիր
SHARE