Դա ես եմ…

0
14
Ինքնանկար

    Իմ մեջ կա մի ուժ, որն արգելում է ինձ վատ քայլ անել: Դա ես եմ… Ինքս ինձ արգելափակել եմ իմ մեջ և ինքս ինձ հրամայել եմ` չկորցնել չափի զգացումը, չնեղացնել մարդկանց ու տրտմության, դժբախտության պատճառ չդառնալ… Իմ մեջ մի ուժ էլ կա, որն ինձ օգնում է սիրել մարդկանց, հոգս թեթևացնել, նրանց ուրախություններին ուրախություն ավելացնել, դառնալ ամեն մեկի երջանկության մասնակից ու ապրել միայն այդպես… Այդ ուժն էլ ես եմ… Երբ մենակ եմ, երբ դռներն ու լուսամուտները փակ են, մի տեսակ անշարժություն է, ես լիովին զգում եմ իմ գոյությունը և զարմանում, թե ինչպես է մարդը տեղավորվում մեկ կյանքի մեջ` այդքան կարճ ժամանակահատվածում… Եվ որպեսզի մի լավ բան հասցնես` ապավինիր ընկերությանն ու բարեկամությանը… Այս տեսակետից ես ինձ երջանիկ եմ համարում, թեև անձնական կյանքս բարեբախտության հետ այնքան էլ աղերսներ չունի…
Եփրեմ Թադևոսյան
SHARE