Դեպի … ոչ մի տեղ

0
21
  Որպես քաղաքացիական հասարակություն մենք ձևավորվել ենք Ղարաբաղյան շարժման ընթացքում, բայց հետո հեռացել ենք դրանից և որպես հետևանք` դադարել լինել քաղաքացիական հասարակություն, չնայած հենց այդ շարժումն էր ունակ մեր ներքին զարգացման ու առաջընթացի խթանի դեր կատարել: Ոմանք հոժարակամ են հեռացել, մյուսներին մեղմորեն դուրս են հանել քաղաքական ասպարեզից: Եվ մենք միասին շարժվեցինք դեպի ոչ մի տեղ` հրապուրվելով կեղծ փարոսներով, կեղծ ուղեցույցներով: Հայ ժողովուրդը դադարեց լինել Ղարաբաղյան շարժման հիմնական բաղկացուցիչը, իսկ առանց մեզ այն շուտով կորցրեց իր կենսատու բնույթը` վերածվելով քաղաքական խարդավանքի, որին դարձյալ գործունորեն մասնակցում են <<Պոլիտբյուրոյի>> /բայց արդեն ոչ թե խորհրդային, այլ միջազգային/ ներկայացուցիչները…
SHARE