Դժվարությունները հաղթահարելով` հասնել բարձրակետի…

0
16
   
    Շնորհավորում եմ Թովմաս Պողոսյանին ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ: Ցանկանում եմ երջանկություն, նորանոր հաջողություններ և, իհարկե, առողջություն: Հրաշալի երգիչ է: Ուրախ եմ, որ ստեղծեց <<Սայաթ-Նովա>> աշուղական անսամբլը: Կուզեի անսամբլը հասներ այն աստիճանին, ինչ իրենք ցանկանում են, և այն մակարդակին, ինչ սկզբնավորման օրվանից էր` 1930-ական թվականներից, երբ անսամբլը ղեկավարում էր Շարա Տալյանը, իսկ հետագայում` Վաղարշակ Սահակյանը, ում շնորհիվ այն հասավ բարձունքների: Կարծում եմ, որ կհասնի այն բոլոր հաջողություններին, ինչին կարող է և ի զորու է հասնելու: Մնում է հաղթահարել դժվարությունները և հասնել բարձրակետի…
Ռուբեն Մաթևոսյան
ՀՀ ժողովրդական արտիստ
SHARE