Ե՛վ դժվար, և՛ կարևոր

0
32

Մենք հաճախ փորձում ենք համարել, որ կատարյալ ենք, և մեր շրջապատն է վատը: Նույն բանը մտածում է շրջապատը մեր մասին, և մենք չենք կարողանում կամուրջներ հաստատել: Բայց երբ հասկանում ենք, որ սատանան մեր մեջ է, որ մեր ամենամեծ թշնամին մենք ենք, և ամենամեծ պայքարը մենք ունենք մղելու հենց մեր սև` բացասական կողմերի դեմ, այդ դեպքում նախ ժամանակ չի մնում ուրիշին դաս տալու, և հետո տեսնում ենք, թե ինչպես կամաց-կամաց ավելի լուսավոր ենք դառնում… Քրիստոնյա մնալը մեր ամենակարևոր պաքարն է: Պետք է շարունակել մնալ քրիստոնեական արժեքներին հավատարիմ, սա շատ ավելի դժվար է և կարևոր: Սա դադարող ընթացք չէ, այս ճանապարհը չունի ավարտ:

SHARE