Երեխաները, գոնե, երջանիկ լինեն …

0
9
Դիտանկյուն

 Ակնհայտ է, որ մեր երկրում պետական կառույցները թույլ են և բավարար չափով պատրաստ չեն` մատուցելու բարձրակարգ սոցիալական ծառայություններ, կոռուպցիան համակարգային բնույթ ունի, տնտեսության բազմազանեցումը կանգ է առել, իսկ դատական համակարգը բարեփոխված չէ, մարդու իրավունքները ոչ լիովին են հարգվում, և թույլ է քաղաքացիական հասարակությունը… Այդուհանդերձ, չնայած այն փաստին, ըստ ՄԱԿ-ի մասնագետների, որ հայերն այսօր ավելի քիչ երեխաներ են ունենում, բայց հայերի երեխաները <<Եվրոպայի ամենաերջանիկներից են>>: Նրանց վկայակոչմամբ, երեխաների մեծամասնությունը հասակ է առնում հոր և մոր հետ` ընդլայնված ընտանիքի կազմով, հաճախում են դպրոց, ունեն ընկերներ և օգտվում են ապահով ու բարենպաստ միջավայրի ընձեռած հնարավորություններից…
SHARE