Երկիր Հայրենին մե՛նք ենք շենացնելու

0
15
Հայրենանվեր գործունեությունը` հայրենական արտադրության զարթոնքի գրավական…

Վերածնունդ
  <<Մասիս Տոբակո>> ընկերության մասին գրելու ցանկությունը մեր շատ պատահական հանդիպումների արդյունքում ծնվեց: Վայոց ձորի մարզի գյուղական համայնքներ մեր այցելություններից տեղեկացանք, որ այստեղ զարգացման լավ հեռանկարներ ունի ծխախոտագործության ճյուղը, իսկ ամենակարևորը` գյուղական շատ ընտանիքների աշխատանքով զբաղվածության խնդիրն է լուծում: Գետափ գյուղի ծխախոտի կանաչ զանգվածի ընդունման տեղամասում եղանք, որտեղ մեզ շատ սիրալիր ու պատրաստակամ ընդունեցին` միաժամանակ խորհուրդ տալով մեզ հետաքրքրող հարցերով դիմել ղեկավարությանը: Մասնավորապես` ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Թադևոսյանին…
  Պարոն Թադևոսյանի հետ հանդիպումն այնքան էլ հեշտ ու միանգամից չստացվեց` զուտ նրա աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով: Համենայնդեպս, առաջին իսկ հնարավորության դեպքում պայմանավորվեցինք հանդիպման վայրի մասին: Ընտրությունը` Տավուշի մարզ, ապա Վայոց ձոր, Արարատ, Արմավիր: Սակայն մինչ մեր այդ հանդիպումներին անդրադառնալը, այստեղ մի կարևոր նկատառում մեր կողմից, խնդրո առարկա թեմայի շուրջ ոչ հեռու անցյալի համառոտ ու ընդհանրական ակնարկ… 
  Հանրահայտ է, որ հայկական ծխախոտի և ծխախոտագործության վերածնունդը կապված է Վարդանյանների ընտանիքի գործունեության հետ: Այո, այդ վերածնունդն այնքան էր շռնդալից, հաղթարշավը` այնքան ակնհայտ, գոյատևման հրաշակերպ փաստը` այնքան հուսադրող, որ այդ մասին գրելն իսկ արդեն լավ առիթ է` հայրենական արտադրանքի նկատմամբ օրինական հպարտությամբ ու վստահությամբ լցվելու համար: Երևույթն ինքնին զարմանահրաշ է. հախուռն ու հապճեպ մասնավորեցման արդյունք` համընդգրկուն տնտեսական ավերվածության, օրենսդրական դաշտի, մեղմ ասած, անկատարության, անընդհատ փոփոխվող, բայց էությամբ անփոփոխ պաշտոնյաների անլուր կամայականության պայմաններում հաղթել օրինական ճանապարհով երկիր ներկրված արտասահմանյան ահեղ մրցակիցներին` միաժամանակ դիմակայելով մաքսանենգորեն շուկաներում լցված <<անտոհմ>> ու <<անհայրենիք>> արտադրանքի /ծխախոտների/ ահռելի հոսքին` հաստատ հրաշք է…
  Հույժ կարևոր է հավաստել այն իրողությունը, որ Վարդանյանների գործունեությունը բացառիկ դեր է խաղացել ու խաղում հայ ծխախոտագործության գրեթե երկդարյա ավանդույթները վերակենդանացնելու գործում: Փոխշահավետ պայմանագրեր կնքելով գյուղացիների հետ, հարկ եղած դեպքում նրանց ուսուցանելով ծխախոտագործության նրբությունները` նրանք, գյուղատնտեսության այս օգտավետ ճյուղը զարգացնելու հետ մեկտեղ, կայուն աշխատանքով ապահովում են տասնյակ հազարավոր գյուղացիական ընտանիքների` մասամբ լուծելով նաև երկրի առջև սուր ծառացած սոցիալական հիմնախնդիրը: Վարդանյանների նման ընտանիքների գոյությունն ինքնին վկայում է, որ գործարար մեծ ունակությունների, ուժեղ կամքի, սևեռուն նպատակասլացության դեպքում մեր ձեռներեցներն ի վիճակի են աննախադեպ հաջողությունների հասնելու անգամ ամենաանբարենպաստ պայմաններում: Ուշագրավ է հատկապես այն, որ Հայաստանում որոշակի հաջողության հասել են միայն տեղացի գործարարները, հետևաբար հայրենի արտադրության զարթոնքի, երկրի արդյունաբերության հզորության գրավականը <<Մասիս Տոբակո>>-ներ ստեղծած հայաստանցի հմուտ ձեռներեցների հայրենանվեր գործունեությունն է…
SHARE