Երկրի տեր, լիիրավ տեր ու քաղաքացի

0
26

Դիտանկյուն

 

 

 

 

 

Երբ մարդն իրեն երկրի տերը չի զգում, նրան հեշտ է ղեկավարելը: Իրականում երկիրը կարող է պաշտպանել միայն երկրի տերը: Երկիրը չի պաշտպանում ո՛չ բանակը, ո՛չ խելոք դիվանագիտությունը. երկիրը պաշտպանում է իրեն երկրի տեր զգացող ու համարող հասարակությունը: Այնքան էլ, կարևոր չէ, որ այդ տունը լինի քո դարավոր հայրենիքը, կարևորը, որ դու նրան  վերաբերվես որպես քո տան, և այդ վերաբերմունքն ամեն տեղ, ամեն ինչում արտահայտվի: Մինչև այս հողը չդարձնես քո տունը և այդ տունը դրախտ չդարձնես, դու իրավունք չունես անգամ մեկ սանտիմետր հող պահանջելու ուրիշից: Կարող են, չէ՞, ասել` գնացեք վեր ընկեք ձեր տեղը, ձեր տունը կարգի բերեք, որ խոզանոց, աղբանոց եք դարձրել, հետո նոր հող պահանջեք…

Եթե քեզ զգում ես այս երկրի տերը, ապա լռելու իրավունք չունես: Իշխանության սպառնալիքներին ավելի հեշտ է դիմակայելը, քան հասարակության: Եթե պատրաստ ես կարծիք հայտնել, ուրեմն պետք է պատրաստ լինես նաև, որ շատերը կարող են չհամաձայնել քեզ հետ:

SHARE