Զուր հույսեր…

0
16

        Մեր ամենամեծ գերխնդիրն այսօր արտագաղթն է: Եթե մի երկրում գոնե 5 միլիոն բնակչություն չկա, ապա ներդրում անելն անիմաստ է տվյալ երկրում: Մեր երկիրն այդ կարևոր տեսանկյունից աշխարհի համար դառնում է անհետաքրքիր: Աճի մասին պետք է հոգ տանել, քանի որ բնակչության քանակը շատ բան է ենթադրում: Արտագաղթն այսօր էլ ցավալիորեն շարունակվում է: Մարդիկ գնում են, բնականաբար, վատ պայմանների, անհուսության ու անարդարության պատճառով… Եթե մեր ընդհանուր տանը լավ չէ, ապա ո՞վ է մեղավոր: Իհարկե, մենք: Մենք միշտ մեղավորներ այլ տեղ ենք փնտրում: Մենք ենք մեղավոր, որ պաշտոնյաներն իրենց պաշտոնի վրա են կենտրոնանում, փողատերերն` իրենց փողի, իսկ կարևոր հարցերը` մեր հայրենիքը, մեր ժողովուրդը, երկրորդական-երրորդական պլան են մղվել: Պիտի ականջներիս օղ անենք, որ մեզանում քաղաքականությամբ զբաղվում են այն մարդիկ, ովքեր ոչ մի հարցում չեն կայացել: Քաջ նազարները, բախտախնդիրներն ու սպառված մարդիկ են մտնում քաղաքական ասպարեզ, քանի որ ոչնչի պիտանի ու օգտակար չեն: Ի¯նչ կարելի է սպասել այդ մարդկանցից…
SHARE