Էլիտար… Հայաստան

0
11
     Մեր Հայաստան երկրում հասարակ ու սովորական ոչինչ չկա: Ամեն ինչ էլիտար ու ապշեցուցիչ է: Ահա թե ինչու որևէ ապրանք կամ ծառայություն գովազդելու համար երկարուբարակ մտածելու հարկ չկա` էլիտար մակդիրը կա ու կա, և այդ բնորոշումն ամեն տեղ փրկության է գալիս: Էլիտար են հայաստանյան շենքերն ու բնակարանները, ռեստորաններն ու ավտոմեքենաները, հագուստն ու կոշիկը, հանգիստն ու սպասարկումը և, ի վերջո, այն ամենը, ինչ կարող է մտքովդ անցնել: Ամեն ինչին <<էլիտար>> կպցնելու և դրա անհարկի շահարկելու մոլուցքը չէր կարող, բնականաբար, հակառակ ազդեցությունը չգործել: Եվ ահա, Ռուսաստանից ներկրված ցորենի էլիտար սերմացուի <<բերքը>> վերջնականապես բոլորի աչքից գցեց այն ամենը, ինչը էլիտար է կոչվում…
SHARE