Էջմիածին

0
26

Աշուղ Բարսեղ
Էջմիածին

Բուրվառներիդ ծուխն է պատել լեռներդ սեգ,
Խնկաբույր են աղոթքներդ, Էջմիածին,
Արագածը, Սիս ու Մասիս լեռներդ սեգ,
Պաշտպանում են տաճարներդ, Էջմիածին:

Կյանքի փարոս, դարձել ես հույս,
Դարձել ես լույս մեր ճանապարհին:


Զանգակներիդ ղողանջներով կանչող փարոս,
Աշխարհասփյուռ զավակներիդ տուն բերող լույս,
Նշխարքներդ մեզ ապավեն` հավատք և հույս,
Հոգու ծնունդ Սուրբ Սյուներդ, Էջմիածին:


Զավակներդ հերոսներ են հաղթանակած,
Միշտ քեզնով է հայը հպարտ` վերածնված,
Սուրբ միռյոնի հրաշքներով դու օժտված,
Սիրո ծնունդ սաղմոսներդ, Էջմիածին:


Անմահական աղբյուրն ես մեր անապական,
Սրբված <<Մասը>> տալիս ես մեզ անհատական,
Պաշտպանում ենք խոր հավատքը պապենական,
Աստվածաշունչ Մասունքներդ, Էջմիածին:


Բարսեղ, դու էլ ուխտավորն ես այս քաղաքի,
Մուրազներով սպասավոր տիրոջ փառքի,
Մանանեխի հատիկ առնեմ մեծ հավատքի,
Ու համբուրեմ խաչքարերդ, Էջմիածին:
SHARE