ԸՆԿԵՐՆԵՐԸ` ԱՇՈՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ – Լևոն Պողոսյան

0
58

Աշոտի հետ ընկերներ ենք 1985 թվականից, շուրջ 32 տարի: Այն ժամանակ ես աշխատում էի շինիրերի կոմբինատում, որի հարևանությամբ նա հացի արտադրամաս ուներ: Ընկերս մարդկային հրաշալի հատկանիշներով է օժտված, բայց ես կանգ կառնեմ դրանցից, ըստ իս, ամենակարևորի վրա:

Աշոտը բնատուր բարեգործ է: Բոլորին օգնում է: Կարող եմ ասել, որ նա պատգամավոր է դեռ էն գլխից, երբ անգամ նման մտադրություն չուներ: Այսինքն, որևէ խոսք չկար պատգամավորության մասին, բայց նա իր պահվածքով պատգամավորի գործառույթ էր իրականացնում: Զանազան հարցերով նրան դիմում էին, խնդրում օգնել, և նա հասնում էր բոլորին: Զարմանում եմ նրա այդ մեծ սրտի, մեծ կամեցողության ու խղճմտանքի վրա:

Անզուգական է որպես ընկեր: Շատ հանգիստ ու խաղաղ բնավորություն ունի, երբեք ձայնը չի բարձրացնի` ինչ պարագայում և որտեղ էլ լինի: Շատ հաճախ ենք հանդիպում ընկերներով և տարբեր թեմաների շուրջ զրուցում: Գրեթե բոլոր դեպքերում մեր տեսակետները համընկնում են, միևնույն մոտեցումն ունենք, ինչը և այդ ընկերության ամենամեծ ու ամուր հիմքն է:

Ես սևանցի եմ, մեր տարածաշրջանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետը, և, բնականաբար, ավելի հաճախակի եմ շփվում ժողովրդի, բնակչության տարբեր խավերի հետ: Բոլորը միաբերան հիացմունքով են արտահայտվում Աշոտ Ավետիսյանի հասցեին, ասում, որ նա է իրենց թեկնածուն, ինչը մեզ հուսադրում է, որ ժողովուրդն այս անգամ ճիշտ ընտրություն է կատարելու` իր ձայնը տալով ամենաարժանավորին:

Աշոտը իդեալական ընտանիք ունի: Բժշկուհի հրաշալի դուստր, հրաշալի որդի` Արտավազդը, կինն արվեստի բնագավառի աշխատող է: Օրինակելի, շատ լավ ընտանիք է:

Հպարտ ենք մեր ընկեր Աշոտով, նրա արած-դրածով: Գյուղացի հասարակ տղա, որ զրոյից սկսել ու այսօր մեծ հաջողությունների է հասել: Մարդ է և լավ է հասկանում դիմացը կանգնած մարդուն: Մտնում է նրա դրության մեջ և իրեն ոչ ոքից չի գերադասում: Այդպիսի մարդիկ մեր երկրին, մեր պետությանը, առավել ևս` այսօր, շատ են պետք, այնպես որ Աշոտ Ավետիսյան պատգամավորով մեր նորընտիր Ազգային ժողովը շա՜տ է շահելու:

Հավատացեք խոսքիս և վստահ եղեք դրանում, սիրելի՛ ընտրողներ…

 

SHARE