ԸՆԿԵՐՆԵՐԸ` ԱՇՈՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ – Վոլոդյա Սիմոնյան

0
17

Աշոտին ճանաչում եմ, կարելի է ասել, հենց իր ծնված օրվանից: Մանկության ընկերներ ենք, համագյուղացիներ, նույն դպրոցն ենք հաճախել: Դպրոցն ավարտելուց հետո էլ մեր շփումը շարունակվել է, անգամ իրարից հեռու գտնվելով` պահել ենք մեր մտերմությունն ու ջերմությունը: Աշոտի անցած ճանապարհը, անցած ուղին գիտեմ, մեր լեզվով ասած, հինգ մատիս պես: Շատ դժվար մանկություն է ունեցել: Լավ հիշում եմ, երբ հայրը` Արտավազդը, մահացավ, մյուս երեխաների պես նա էլ դեռ փոքր էր: Մեծացան, իրենց ուժերով կարողացան ոտքի կանգնել, ուսում ստացան, աշխատանքի անցան…

Իմ երջանկահիշատակ ընկեր Ջիվան Ասլանյանը Սևանի հացի գործարանի տնօրենն էր, իսկ Աշոտը` ինժեները: Անկախությունից, երկրի խառնվելուց հետո Աշոտն իրեն ճիշտ դրսևորել կարողացավ: Այն, որ նա այսօր կարողանում է հազարավորների աշխատանքով ապահովել, այդչափ մարդկանց, ընտանիքների հացով ապահովել, շատ բան է ասում: Այսօր շատ ավելի խոշոր ձեռնարկություններ, պետական մարմիններ չեն կարողանում նման բան անել, նման արդյունք գրանցել: Շատ գովելի ու գնահատելի է նրա արածը, դա ամեն մարդու խելքի բանը չէ, ամեն մեկը չի կարող այդպիսի հաջողություն ունենալ:

Աշոտն այսօր իր արժանի համբավով, հարգանք-պատվով ճանաչված է ողջ երկրում, կարողանում է եղանակ ստեղծել, հեղինակավոր դեմք է: Դրան գումարած` շատ բարերար, հոգատար ու ազնիվ անձնավորություն է: Էությամբ` իսկական բարերար, այս բառի բուն իմաստով: Չեմ հիշում նման դեպք, որ որևէ մեկն Աշոտից նեղացած լինի` նրան ցանկացած հարցով կամ խնդրանքով դիմած լինելիս: Անգամ` անծանոթը…

Թող Աստված Աշոտին հաջողություն տա հատկապես այս շրջանում: Նա ամեն ինչի հասել է, ամեն ինչ ունի, և, իմ կարծիքով, նրա Ազգային ժողովում լինելն ավելի շատ էլի մեր հասարակության, մեր ժողովրդի օգուտը կլինի: Այսինքն, նա ինչ-որ բան ստանալու, վերցնելու ակնկալիք կամ ցանկություն չունի և գործ, անելիք ունի` ի շահ երկրի ու ժողովրդի: Մանավանդ, որ խորհրդարանում չենք ունեցել այնպիսի պատգամավորներ, որ մեր հոգս ու ցավի մասին երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում բարձրաձայնեին, իրենց ընտրողներին գոնե մեկ-մեկ <<մարդատեղ>> դնեին…

Որպես ընկեր չեմ կարող չասել նաև, որ տարիները, ժամանակները բնավ չեն փոխել Աշոտին` նույն հանգիստ, համեստ, խելացի Աշոտն է: Չի մեծամտացել, իրեն գոռոզ չի պահում, ինչպես շատ հաճախ պատահում է: Մեծի հետ մեծ է, փոքրի հետ` փոքր: Շատ լավ ընկեր է: Նրա հետ կարելի է անգամ… մեռնելու գնալ, անվարան մինչև վերջ գնալ, քանի որ վստահելի է, հավատ ու լավատեսություն ներշնչող: Աշոտի հետ քայլ գցողը երբեք չի փոշմանի, ինչ էլ լինի` Աշոտից չի նեղանա: Աշոտն ինքը չի նեղացնի, չի խաբի: Շատ կարգին մարդ է, մարդու այն տեսակից, որ մեր շրջապատում այսօր, ցավոք, քիչ է հանդիպում: Տեսնում ենք, չէ՞, թե ինչ է կատարվում մեր շուրջը, ինչ վարք ու բարքի մարդիկ կան: Աշոտը, պարզապես, ի վիճակի չէ վատ արարք գործելու, անազնիվ լինելու, իրեն վատ պահելու` դա նրա մարդկային բնույթից կիլոմետրերով հեռու է:

SHARE