Ընկերների տոն

0
34

     Հունիսի 9-ին աշխարհը տոնում է Ընկերների միջազգային օրը: Օրվա նպատակն է, անկախ կյանքի դժվարություններից ու տարաբնույթ խոչընդոտներից, հիշեցնել ընկերներին, թե որքան կարևոր են նրանք մեզ համար:
   Ընկերների օրը նշելու ավանդույթը գալիս է ԱՄՆ-ից, որտեղ 1935 թ. Կոնգրեսն օգոստոսի առաջին կիրակին հռչակեց Բարեկամության ազգային տոն: Այստեղից էլ սկիզբ առավ Ընկերների` ոչ պաշտոնական միջազգային օրը, որը նշվում է ամեն տարի հունիսի 9-ին:
     Տարիների ընթացքում տոնը մեծ հեղինակություն է ձեռք բերել, և այսօր այն նշվում է բազմաթիվ երկրներում: Այդ օրը պետք է անցկացնել ընկերների հետ: Որոշ երկրներում ընդունված է այդ առթիվ միմյանց նվերներ տալ, ծաղիկներ, բացիկներ…
   <<Ընկեր>> պարբերաթերթի համար էլ ավելի խորհրդանշական է այս տոնը: Շնորհավորում ենք մեր բոլոր Ընկերներին, ասում` հպարտ ենք, որ դուք կաք: Ցանկանում ենք, որ ձեզ պես ընկերության իրական արժեքը գնահատող անձինք հնարավորինս շատանան մեր երկրում, քանզի ընկերությունն է նաև կյանքի շարժիչ ուժը:
    Ցանկալի ու անհրաժեշտ է, որ Հայաստանում այս տոնին ավելի մեծ կարևորություն տրվի և այն դառնա համազգային` հանդիսանալով ևս մի արժեքավոր գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու գեղեցիկ առիթ: <<Ընկեր>>-ը ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի մեծապես նպաստի այդ նպատակի իրագործմանը, մասնավորապես` Հայաստանի տոնացույցում Ընկերների օր ընդունելուն…
<<Ընկեր>>
SHARE