Ընկերությունն ազգություն չի ճանաչում

0
14

Զրուցեցինք Արամայիսի Սանկտ-Պետերբուրգից ժամանած արժանավոր ընկերներից մեկի` Օլեգ Անդրեյևիչի հետ  և, պիտի խոստովանենք, շատ մեծ պատկառանք զգացինք նրա հանդեպ…
-Որպես ընկեր, խնդրում ենք, ներկայացրեք Արամայիսին: Երբվանի՞ց եք ընկերություն անում, ինչպե՞ս եք ծանոթացել և ինչպիսի՞ ընկերություն է ձևավորված ձեր միջև: Ինչպե՞ս է այդ ընկերությունը շարունակվում:
-Մայիսի հետ մենք 1991-ին ենք ծանոթացել: Մեզ ծանոթացրել է մեր ընդհանուր մի ընկեր` Մայիսի կոլեգան: Նրանք միասին սովորել են: Եվ այդ ժամանակվանից մենք պահում ենք մեր հարաբերությունները:  Ընկերական հարաբերությունները: Ապրել ենք միասին հանրակացարաններում, Պիտերում: Գնացել ենք միմյանց հյուր: Այդ ժամանակվանից մենք չենք բաժանվել: Ապրում ենք, ուրախանում ենք, տոները միասին ենք նշում, ծննդյան օրերը, և մնացածը` նույնպես:
-Եվ այս այցելությունը 50-ամյակին էր նվիրվա՞ծ միայն:
-Ժամանումս Մայիսի ծննդյան առթիվ է: Մեր ընկերները դեռ Մոսկվայից, Պիտերից կգան, մեր ընդհանուր ընկերները: Բոլորս հավաքվում ենք այստեղ: Նրա ծննդյան համար, նրա հոբելյանի: 
-Բնավորության ո՞ր գիծն է գնահատվում Արամայիսի մեջ:
-Առաջին հերթին` բարի, ազնիվ մարդ, հոգեվոր, կազմակերպող, միշտ հասնում է օգնության` թե՛ տխրության, թե՛ ուրախության պահերին: Միշտ միասին ենք, միշտ գիտի` ինչ է պետք, շատ իմաստուն է: Նա ոնց որ մեր մեծ ընկերն է, մեր տարբերությունը 5-6 տարի է: Մենք միշտ հույսներս դնում ենք  իր իմաստնության վրա: Գերազանց ընկեր, գերազանց անձնավորություն:
-Ի՞նչ զգացում ունեք այսօր, որ Մայիսը ծննդյան օրը նշում է Հայաստանում:
-Զգացումներն ուղղակի անհուն են, քանի որ ես տեսնում եմ, թե ինչպիսի վերաբերմունք կա նրա նկատմամբ, ինչպես են իրեն հարգում, սիրում: Հեղինակություն ունեցող անհատ է: Ինչպես նաև  ես ուրախ  եմ իր համար, այդպիսի ընկերներ ունի, ամեն բան լավ է իր համար:
-Առհասարակ, ընկերությունն ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար:
-Առաջին հերթին ընկերությունը  ընկերոջ թիկունքին լինելու զգացումն է, այն, որ ընկերդ քեզ չի մատնի, վատ դրության մեջ չի դնի, միշտ կլինի կողքիդ: Մայիսի առումով դա ուղիղ 100 տոկոսով այդպես է:
SHARE