Ընտրությունները` շոո՞ւ…

0
16

   Խորհրդարանական հերթական ընտրությունների մեկնարկից դեռևս ամիսներ առաջ մեզանում հոռետեսական կանխատեսումներ են արվում: Մասնավորապես, որ ընտրությունները լինելու են պարզապես հեռուստաշոու, կնկարվեն թվեր, կհայտարարվեն չեղած հաղթանակներ… Այո, մոտավորապես այսպես և ուրիշ ոչինչ: Այնքան էլ չկիսելով նման կարծիքներն ու տրամադրությունները, այդուհանդերձ, մի բանում չենք կարող համամիտ չլինել: Ազատ ընտրությունների անցկացումը ենթադրում է ազատ խոսքի գոյություն, ինչը մեր երկրում դեֆիցիտ ապրանքների շարքում է: Եթե չկա խոսքի ազատություն, ապա խախտված է ընտրության իրավունքը: Այս դեպքում, հետաքրքիր է, ի՞նչն ենք ընտրում…
SHARE