Թատերական … ներկայացում

0
15

Որը բնորոշ է մեզ նման <<ախպերական>> երկրի համար

Օրակարգ

   Հայաստանի ներքին քաղաքականությունը նման է թատերական ներկայացման, որտեղ դերասանները չեն փոխվում, փոխվում են նրանց դերերը` ընդդիմություն, իշխանություն: Եվ ամենավատն այս ամենում այն է, որ այս ներկայացման մեջ չկա ազնվություն…
   Եթե լսենք այսօրվա քաղաքական գործիչների մտքերը, կտեսնենք, որ նրանց մտքերն արդեն վաղուց բազմիցս լսել ենք: Հիմա էլ` ոչ իշխանական ուժ ասվածը, ինչի հետևանքով, եթե նախկինում շախմատի կողմերը երկուսն էին, ապա այսօր դրանք երեքը, չորսը կամ հինգն են: Այս պայմաններում Հայաստանն ապագա չունի: Ամբողջ խնդիրն այն է, որ մեր երկրում ձևավորված է օլիգարխիկ պետական համակարգ, որն ամբողջ աշխարհում համարվում է հետամնաց և որի դեպքում անիմաստ է սպասել որևէ առաջընթաց:
   Հայաստանին պետք են համակարգային փոփոխություններ: Գոյություն չունի առանձին ուժ, որ առողջ է: Կան ենթախմբեր, առանձին մարդիկ, որոնք առողջ են իրենց մտքերով: Այսօր շատերը լավ մտքեր են արտահայտում, բայց քանի որ հասարակության լայն շրջանակը նրանց չի ճանաչում, ուստի ասում են` դու ո՞վ ես…
   Ցանկացած կառավարություն, որ այսօր ձևավորվի, դատապարտված է անհաջողության, որովհետև ոչ ներքին և ոչ էլ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ անելու հնարավորություն չի ունենալու…
SHARE