Թող որ հետամնաց…

0
14
   Այն, որ Արևմուտքից եկող մարտահրավերները բացասական ներգործություն են ունենում մեր հասարակության վրա, միանշանակ է: Դրանում իրենց ծանրակշիռ դերն ունեն սոցիալական ցանցերը, որոնցով այսօր տարված է հայ հասարակության գրեթե գերակշիռ մասը: Բայց, հավանաբար, քչերը գիտեն, որ այդ ցանցերից որոշները չեն թաքցնում իրենց բարեհաճությունը սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Արևմտյան <<արժեքներին>> դավանողների համար մեր բացասական վերաբերմունքը տվյալ երևույթի հանդեպ դիտարկվում է որպես այլատյացություն, հետադիմություն: Փաստորեն, նմանները հասարակության մեջ քարոզում են հոմոսեքսուալիզմի մոդեռն ու ընդունելի լինելը: Պատրաստ պիտի լինել նմանօրինակ բնութագրումներին: Այո, մեզ կասեն, որ խիստ հետամնաց ենք: Այս մասին մերոնց բացահայտ ակնարկում են միջազգային համաժողովներում, ինչին պիտի շատ հանգիստ վերաբերվել: Կարծում ենք, որ միասեռամոլության քարոզիչներին կարելի է հակադարձել հետևյալ կերպ. <<Եթե քաղաքակրթությունը գնում է ինքնաոչնչացման, ապա թող ես ու իմ ազգը ամենավերջում լինենք, թող լինենք ամենահետամնացը>>…
SHARE